Իսկական արվեստի հերթական տոն՝ Երևանում


Իսկական արվեստի հերթական տոն՝ Երևանում

  • 10-09-2012 11:25:58   | Հայաստան  |  Մշակույթ

Հայաստանի եւ Իտալիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ Երեւանում հանդես եկավ իտալական հանրահայտ «I Solisti Veneti» նվագախումբը 10-ը սեպտեմբերի, 2012թ., Երեւան, Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ուրախ է տեղեկացնել, որ Հայաստանի եւ Իտալիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ Երեւանում հանդես եկավ իտալական հանրահայտ «I Solisti Veneti» նվագախումբը: Համերգը կազմակերպվել էր ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Համերգի հովանավորներն էին ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆեստա Տուր Ավիան»: «ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որպես մշակույթի բարեկամ, նպաստում է մշակութային կյանքի ակտիվացմանը, խրախուսում է համաշխարհային մշակույթի գլուխգործոցների ներկայացումը Հայաստանում եւ աջակցում է միջմշակութային շփումներին: Մեր հարուստ ազգային մշակույթը, եվրոպական մշակութային ընտանիքի մաս կազմելով, էլ ավելի է հարստանում միջմշակութային շփումների միջոցով: Այսօր քմահաճ հայաստանցի հանդիսատեսը հնարավորություն կստանա մեկ անգամ եւս հաղորդակցվելու իտալական մեծ մշակույթի գլուխգործոցներին»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Համերգը նվիրված էր մեր երկրի անկախացումից հետո Իտալիայի եւ Հայաստանի միջեւ պաշտոնական հարաբերությունների` 1992 թվականի մարտի 17-ին արձանագրության ստորագրմամբ վերահաստատմանը, ինչն ավելի է ամրապնդել երկու երկրների եւ ժողովուրդների բարեկամական եւ մշակութային կապերը: «I Solisti Veneti»-ն հայտնի արվեստագետներից կազմված նվագախումբ է, որը մասնագիտացած է վենետիկյան բարոկո երաժշտության կատարման մեջ` հայտնի դիրիժոր, մաեստրո Կլաուդիո Շիմոնեի ղեկավարությամբ: Համերգի ծրագիրը, ի թիվս այլոց, ներառում էր Ռոսինիի, Վիվալդիի, Սալիերիի, Պագանինիի, Պոնկիելլիի, Վերդիի ստեղծագործությունները:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play