Զորակցություն հայ ժողովրդին


Զորակցություն հայ ժողովրդին

  • 18-09-2012 11:24:17   | Հունաստան  |  Հասարակություն

Սեպտեմբեր 13-ից 14-ը Հունաստանի Կրետե կղզում գումարվեց Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի Կենտրոնական կոմիտեի տարեկան ժողովը: Ժողովի ընթացքում ի շարս այլ հարցերի քննարկվեց նաեւ Հունգարիայի կողմից Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ Ադրբեջանում ազատ արձակման հարցը: ԵԵԿ Կենտրոնական կոմիտեի անդամները ցավ են արտահայտել Ադրբեջանի նախագահի կողմից հանցագործին շնորհված անհարդուրժելի ներման կապակցությամբ` իրենց համերաշխությունն ու զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին եւ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն` աղոթելով, որ արդարությունը հաստատվի եւ ազգերի միջեւ թագավորեն խաղաղությունն ու փոխըմբռնումը: Այս առնչությամբ Կենտրոնական կոմիտեն պաշտոնական գրություն է ուղղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Ցավալի իրողության առիթով հայ ժողովրդին իր զորակցությունն է հայտնել նաեւ Հնդիկ Մալանկարա Եկեղեցու պետ Նորին Սրբություն Բասիլիոս Մարթովմա Պողոս Երկրորդը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play