Ռալֆ Յիրիկյան.«Դասական երաժշտությունը կարևոր է մարդու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար»


Ռալֆ Յիրիկյան.«Դասական երաժշտությունը կարևոր է մարդու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար»

  • 25-09-2012 12:13:08   | Հայաստան  |  Մշակույթ

«Արվեստների Պատկերասրահ» Մշակութային Հիմնադրամը` ՀՀ Նախագահի Տիկին Ռիտա Սարգսյանի Բարձր հովանու ներքո եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության Գլխավոր հովանավորությամբ, ներկայացնում է Վերադարձի Դասական Երաժշտության Վեցերորդ Փառատոնը: Փառատոնի անվանումն ամբողջությամբ արտահայտում է դրա նպատակը` մի տանիքի տակ համախմբել Հայաստանի եւ արտերկրի դասական երաժշտության հայ կատարողներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը վճռական է վերջին երկու տասնամյակում արտասահմանում ստեղծագործող մեր հայրենակիցների` Հայաստան այցելությանն աջակցելու եւ իրենց կատարումներով` դասական երաժշտության հմայքը հայ հասարակությանը ներկայանալու նվիրական գործին սատարելու հարցում: Արդեն վեցերորդ տարին`այս փառատոնը մեր երկրի զավակներին հայրենիք է բերում աշխարհի տարբեր անկյուններից: Փառատոնի մասնակիցների թվում են հանրահայտ հայ երաժիշտներ Ֆրանսիայից, Իսրայելից, Դանիայից եւ Գերմանիայից: «Դասական երաժշտությունը կարեւոր է մարդու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար: Որպես Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր եւ կորպորատիվ պատասխանատու քաղաքացի, ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեծ կարեւորություն է տալիս հայաստանյան հասարակության գեղագիտական դաստիարակությանը եւ բազմակողմանի զարգացմանը», - ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Մենք պետք է նպաստենք մեր հասարակությունում դասական երաժշտության մասսայականացմանը, հատկապես` երիտասարդների շրջանում: Չէ՞ որ դասական երաժշտությունն է ի զորու ընդլայնելու մարդու` շրջապատող աշխարհի ամբողջ գեղեկցությունն ըմբռնելու եւ գնահատելու ունակությունը: Երաժշտությունը կարող է հարստացնել մարդու կյանքը եւ օգնել տեսնել աշխարհը նորովի», - Ռալֆ Յիրիկյանը: Մշակույթի ոլորտում սերտ համագործակցությունը գործունեության հիմք ընդունելով` ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է արվեստի տարբեր բնագավառներում` երաժշտության, պարի, թատրոնի եւ ազգային հպարտության աղբյուր եւ հայի ազգային ինքնության հիմք ծառայող այլ ասպարեզներում իրականացվող ծրագրերին: Վերադարձի Դասական Երաժշտության Վեցերորդ Փառատոնի հանդիսավոր բացման համերգը կայացավ սեպտեմբերի 24-ին Ա.Խաչատրյան Համերգասրահում: Փառատոնը հայ հանդիսատեսին է ներկայանալու 8 համերգից բաղկացած համերգաշարով եւ իր աշխատանքը կավարտի հոկտեմբերի 31-ին: Սպասեք ավելին: ՎիվաՍել-ՄՏՍ... Ավելին` քան օպերատոր: ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը եւ տրամադրում է ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց եւ բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է եւ հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am * * * «Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաեւ Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com ՎԵՐԱԴԱՐՁԻ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆ 2012 ԾՐԱԳԻՐ Սեպտեմբերի 24 Ա.Խաչատրյան Համերգասրահ Փառատոնի հանդիսավոր բացում Լեւոն Մուրադյան,թավջութակ /Պորտուգալիա/ Իսրայել Կամերատա Երուսաղեմ/Իսրայել/ /գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր` Ավներ Բիրոն/ Հոկտեմբերի 3 Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության Տուն ?Դարիուս Միյո? դաշնամուրային դուետ Արմինե Սողոմոնյան /Հայաստան/ Անահիտ Սողոմոնյան/Ֆրանսիա/ Հոկտեմբերի 11 Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության Տուն ?Ֆրատրես? տրիո/Գերմանիա/ Ֆյոդր Ռուդին,ջութակ Հայրապետ Առաքելյան,սաքսոֆոն Ռուդոլֆս Վանկս, դաշնամուր Հոկտեմբերի 16 Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության Տուն Կամերային երաժշտության երեկո Միքայել Հախնազարյան,թավջութակ/Գերմանիա/ Մարիաննա Շիրինյան,դաշնամուր/Դանիա/ Հոկտեմբերի 18 Ա.Խաչատրյան Համերգասրահ Արամ Խաչատրյան մրցույթ-Վերադարձ Ֆյոդր Ռուդին,ջութակ /Գերմանիա/ Հայրապետ Առաքելյան,սաքսոֆոն /Գերմանիա/ Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախումբ /գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան/ Հոկտեմբերի 21 Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության Տուն Դաշնամուրային երաժշտության երեկո Մարիաննա Շիրինյան /Դանիա/ Հոկտեմբերի 24 Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության Տուն Նվիրում Վաչե Ումր-Շատի ծննդյան 90-ամյակին Սվետլանա Նավասարդյան,դաշնամուր Հոկտեմբերի 31 Արամ Խաչատրյան Համերգասրահ Փառատոնի հանդիսավոր փակում Նվիրում Ամալյա Բայբուրթյանի ծննդյան 85-ամյակին Վահագն Պապյան, դաշնամուր/Իսրայել/ Բորիս Գիլտբուրգ, դաշնամուր/Իսրայել/
Նոյյան տապան  -   Մշակույթ