Հարուցվել է քրեական գործ` դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ


Հարուցվել է քրեական գործ` դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ

  • 16-03-2011 22:04:56   | Հայաստան  |  Հասարակություն
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Ըստ գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրության, նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Ձորագետավան գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Է. Եգանյանը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտել է ՀՀ կառավարության` 2010թ. մարտի 25-ի թիվ 284Ն հրամանի, ինչպես նաեւ` «Հանրակրթության մասին ՀՀ օրենք»-ի 24-րդ եւ 26 –րդ հոդվածների պահանջները: Մասնավորապես, դպրոցի տնօրենը առանց թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու, մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող, Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում «հոգեկան եւ վարքային խանգարումներ` ալկոհոլի կախվածություն համախտանիշ» ախտորոշմամբ հաշվառված իր եղբորը` Է. Եգանյանին, 2010թ. սեպտեմբերի 1-ին աշխատանքի է ընդունել Ձորագետավան գյուղի հիմնական դպրոցում` որպես քաղպաշտպանության շտաբի պետ, նախազորակոչային պատրաստության ուսուցիչ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play