Էական փոփոխություն չի գրանցվել «Գնումների աջակցման կենտրոնի» նոր ղեկավարի պաշտոնավարման մեկ ամսում


Էական փոփոխություն չի գրանցվել «Գնումների աջակցման կենտրոնի» նոր ղեկավարի պաշտոնավարման մեկ ամսում

  • 30-10-2012 14:10:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 ԹԻՀԿ ՀԿ-ն Բաց հասարակության հիմնադրամի աջակցությամբ 2011թ.-ի նոյեմբերի 1-ից մինչեւ այս տարվա հոկտեմբերի 20-ը իրականացրել է պետական գնումների համակարգի մոնիտորինգ:Մոնիտորինգի նպատակն է ուսումնասիրել պետական գնումների համակարգը եւ մատնանշել դրանում առկա հիմնախնդիրները: Վարուժան Հոկտանյանը նշեց,որ «Գնումների աջակցման կենտրոնի» (ԳԱԿ) պետի պաշտոնում Հակոբ Բեգլարյանին փոխարինած Արա Գյուրջյանի պաշտոնավարման մեկ ամսում դեռ էական փոփոխություն չի գրանցվել եւ չէր էլ կարելի սպասել այս կարճ ժամանակահատվածում:Այնուհետեւ ներկայացվեցին մոնիտորինգի արդյունքները. 1.ԳԱԿ-ը չի կատարում իր գործառույթները`տվյալների վերլուծության առումով: 2.Գնումների պաշտոնական կայքը մատչելի եւ թափանցիկ չէ: 3.Օրենքով փորձ է արվում լուծել մեկ անձի կողմից գնումների վերացման երեւույթը,սակայն դա արտացոլվում է միայն այդ բառի բացակայությամբ: 4.Բողոքների ուսումնասիրությունը վկայում է բողոքարկման ինստիտուտի հանդեպ վստահության մասին,քանի որ 2011թ.-ի համեմատ 2012թ.-ին նկատվել է բողոքների աճ,իսկ մյուս կողմից նվազել է բողոքների բավարարման չափաքանակը(73.7%-ից իջել է 47.4%-ի):Բողոքների բավարարման` միջինում 60% ցուցանիշը վկայում է այն մասին,որ տեղի է ունենում մասնակիցների իրավունքների պարբերական ոտնահարում: 5.Ուսումնասիրվել են մեկ տարվա կտրվածքով շուրջ 8300 շրջանակային համաձայնագրեր 49.1մլրդ դրամ արժեքով,որի արդյունքում մշակված մեթոդաբանության հիման վրա վերլուծության է ենթարկվել մրցույթների կենտրոնացվածությունը(մրցույթների գումարային շրջանառության 63% շահում են մասնակիցների ընդամենը 51%-ը): 6.ՀՀ-ում գործող շուրջ 140.000 տնտեսվարող սուբյեկտներից www.armeps.am կայքում գրանցվել է ընդամենը 690 տնտեսվարող օպերատոր կամ 0.49%-ը:Սա վկայում է այն մասին,որ մասնավոր հատվածը իրազեկ չէ գնումների համակարգին կամ չի կարեւորում այն: 7.2012թ.-ի հոկտեմբերի 14 –ի դրությամբ հայտարարվել է 41 մրցույթ,որից`6-ը փորձնական:Եվ 35 մրցույթային գործընթացներից միայն 23-ի դեպքում է պայմանագիր կնքվել: HayNews.am
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play