Visa Money Transfer ծառայության ընդլայնում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից


Visa Money Transfer ծառայության ընդլայնում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից

  • 09-11-2012 10:10:43   | Հայաստան  |  Տնտեսություն

Սույն թվականի նոյեմբերի 9-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապան-հաճախորդները հնարավորություն կստանան Երեւանում եւ ՀՀ մարզերում առավելագույնս արդյունավետ տեղակայված Բանկի ավելի քան 100 բանկոմատների միջոցով կատարել շուրջօրյա քարտից քարտ փոխանցումներ ոչ միայն Բանկի ներսում` Բանկի կողմից թողարկված քարտերի միջեւ, այլ նաեւ ՀՀ այլ բանկերի կողմից թողարկված քարտերին: Նշված ծառայության միջոցով քարտից քարտ փոխանցումը կատարվում է ակնթարթորեն ելքագրվելով փոխանցումը կատարող քարտից եւ հաշվեգրվում է փոխանցումը ստացող քարտին մի քանի վայրկյանից մինչեւ մի քանի բանկային ժամվա ընթացքում` կախված փոխանցումը ստացող բանկից: Visa Money Transfer համակարգի միջոցով քարտից քարտ փոխանցումների իրականացումը բավականին հեշտ է եւ հաճախորդից պահանջում է նվազագույն տվյալներ` փոխանցվող քարտի համարը եւ գումարի չափը: Քարտից-քարտ փոխանցումները հնարավոր է իրականացնել հիմնական 4 արժույթներով` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ԵՎՐՈ եւ ՌԴ ռուբլի Բանկի ներսում` Բանկի կողմից թողարկված քարտերի միջեւ եւ ՀՀ դրամով ՀՀ այլ բանկերի կողմից թողարկված քարտերին: Նշված ծառայությունը առավելապես կնպաստի տեղական փոխանցումների հեշտացմանն ու արագացմանը, ինչի համար պարզապես անհրաժեշտ է ունենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված ցանկացած տեսակի Visa քարտ ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ` Յու. Գուսեւ,- «ՎՏԲ-Հայաստան Բանկն արդեն երկար ժամանակ է, ինչ հաջողությամբ իրականացնում է բազմաթիվ նորարարական ծրագրեր: Մենք մշտապես հետեւում ենք միջազգային բանկային նորարարական ծառայություններին եւ ինքներս ձգտում ենք դրանց լավագույն փորձը տեղայնացնելով` ձեւավորել այն անհրաժեշտ ենթակառուցվածքն ու հաճախորդի վարքագիծը տեղական շուկայում, որը վեր է ստանդարտ բանկային մտածողությունից: Քարտից քարտ փոխանցումների ծառայության ներդրումը Բանկում եւ դրա հետագա զարգացումները ՀՀ քարտային եւ փոխանցումների շուկայում ստեղծում է լուրջ մրցակցություն: Վստահ ենք, որ մեր հաճախորդները կգնահատեն այս ծառայությունը եւ ակտիվորեն կօգտվեն դրանից:» Ծառայությունը հասանելի է 24/7 ռեժիմում, փոխանցումներն իրականացվում են 4 հիմնական արժույթներով /ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի/, յուրաքանչյուր փոխանցման դիմաց հաճախորդից գանձվող միջնորդավճարի չափը կազմում է 0.2 %: Մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ այցելելով Բանկի մոտակա մասնաճյուղ, Բանկի պաշտոնական կայքից` www.vtb.am կամ զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական հեռախոսահամարով: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ, ներկայումս իր խոշորությամբ երկրորդը Ռուսաստանում, հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով ներառված է ՀՀ խոշորագույն բանկերի առաջին եռյակում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը` 69 մասնաճյուղ ողջ ՀՀ տարածքում: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժին հեռ. 51-37-49, ներք.` 34 -02 էլ.-հասցե` pr@vtb.am կայք` www.vtb.am
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play