Սպանված 31-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով 14.11.2012թ. դատական նիստի նյութերը


Սպանված 31-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով 14.11.2012թ. դատական նիստի նյութերը

  • 15-11-2012 11:21:38   | Հայաստան  |  Իրավունք

2010թ. հուլիսի վերջին Տավուշի մարզի Մեհրաբ զորմասի մարտական հենակետերից մեկում սպանված 31-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով 14.11.2012թ. դատական նիստի նյութերը. ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին (դատավոր Ս. Մարդանյան) Թիվ 90758210 քրեական գործով տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանից, ներկայացուցիչներ՝ Ռուբեն Մարտիրոսյանից,Մուշեղ Շուշանյանից ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ 2012թ. հոկտեմբերի 23-ին եւ 24-ին կայացած դռնփակ դատական նիստերի ընթացքում դատավարության մասնակիցները ծանոթացան ՀՀ պաշտպանության նախարարության 21127 զորամասի նախկին հրամանատար Սեյրան Ղազարյանի հրամանների քաղվածքներին, մեկուսացման գրություններին, թիվ 91 հրամանագրքին, մեկուսարանում պահվողների թիվ 123 հաշվառման մատյանին, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ 21127 զորամասի հրամանատար, գնդապետ Հ. Ամիրխանյանի՝ դատարանին հասցեագրված, <<գաղտնի>> նշումով 20.10.2012թ. թիվ 0147 գրությանը: Թվարկված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվեց, մասնավորապես, հետեւյալը. 1. ՀՀ ՊՆ 21127 զորամասի հրամանատար Ս. Ղազարյանի 28.07.2010թ. հրամաններով՝ կարգապահական մեկուսարանում մեկուսացվել են <<Ղոզլու-12>> մարտական հենակետի բոլոր զինծառայողները՝ կապիտան Հակոբ Մանուկյանը՝ 3 օրով, պայմանագրով զինվորական ծառայության ընդունված ավագ սերժանտ Արտակ Հովհաննիսյանը՝ 5 օրով, իսկ ժամկետային զինծառայողներ Հարութիկ Կիրակոսյանը, Մխիթար Մխիթարյանը, Համլետ Աղամիրյանը, Հայկ Ասատրյանը, Արթուր Մկրտչյանը, Գարեգին Սայադյանը, Արման Մնացականյանը, Հայկ Նազարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը՝ 10-ական օր ժամկետով: Նշված բոլոր զինծառայողները մեկուսացվել են <<ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելու համար>> ձեւակերպմամբ: ՀՀ ՊՆ 21127 զորամասի հրամանատար Ս. Ղազարյանի 28.07.2010թ. հրամանով 3 օր ժամկետով կարգապահական մեկուսացման է ենթարկվել նաեւ <<Լույս>> մարտական հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը՝ <<անձնակազմի նկատմամբ թույլ վերահսկողության համար>>: ՀՀ ՊՆ 21127 զորամասի հրամանատար Ս. Ղազարյանի 31.07.2010թ. հրամաններով՝ <<ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելու համար>> կրկին անգամ, 3 օր ժամկետով կարգապահական մեկուսարանում մեկուսացվել են կապիտան Հակոբ Մանուկյանը եւ լեյտենանտ Վահագն Հայրապետյանը: ՀՀ ՊՆ 21127 զորամասի հրամանատար Ս. Ղազարյանի 02.08.2010թ. հրամաններով՝ <<ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելու համար>> կրկին անգամ, այս անգամ 4 օր ժամկետով կարգապահական մեկուսարանում մեկուսացվել է Արտակ Հովհաննիսյանը, եւ 4 օր ժամկետով Սմբատ Սարգսյանը: ՀՀ ՊՆ 21127 զորամասի հրամանատար Ս. Ղազարյանի 07.08.2010թ. հրամաններով՝ <<ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելու համար>> կրկին անգամ 10 օր ժամկետով կարգապահական մեկուսարանում մեկուսացվել են Արթուր Մկրտչյանը եւ Արման Մնացականյանը: 2. Համաձայն մեկուսացման գրությունների եւ մեկուսարանում պահվողների թիվ 123 հաշվառման մատյանի՝ վերը նշված բոլոր զինծառայողները (բացի Վահագն Հայրապետյանից եւ Սմբատ Սարգսյանից) մեկուսացվել են 27.07.2010թ.-ին: Հակոբ Մանուկյանը ազատվել է 30.07.2010թ.-ին, երկրորդ անգամ մեկուսացվել է 31.07.2010թ.-ին, ազատվել է 03.08.2010թ.-ին: Արտակ Հովհաննիսյանը ազատվել է 01.08.2010թ.-ին, երկրորդ անգամ մեկուսացվել է 02.08.2010թ.-ին, ազատվել է 06.08.2010թ.-ին: Վահագն Հայրապետյանը մեկուսացվել է 28.07.2010թ.-ին, ազատվել է 31.07.2010թ.-ին, երկրորդ անգամ մեկուսացվել է նույն օրը՝ 31.07.2010թ.-ին, ազատվել է 03.08.2010թ.-ին: Սմբատ Սարգսյանը մեկուսացվել է 02.08.2010թ.-ին, ազատվել է 06.08.2010թ.-ին: Համլետ Աղամիրյանը, Հայկ Ասատրյանը, Գարեգին Սայադյանը, Հայկ Նազարյանը, Արթուր Մկրտչյանը, Արման Մնացականյանը ազատվել են 06.08.2010թ.-ին, Արթուր Մկրտչյանը եւ Արման Մնացականյանը երկրորդ անգամ մեկուսացվել են 07.08.2010թ.-ին, ազատվել են 17.08.2010թ.-ին: Հարութիկ Կիրակոսյանը, Մխիթար Մխիթարյանը եւ Ադիբեկ Հովհաննիսյանը չեն ազատվել կարգապահական մեկուսացումից, քանի որ մեկուսացման ընթացքում՝ 03.08.2010թ.-ին նախաքննության մարմնի կողմից նրանք ձերբակալվել են: Արթուր Մկրտչյանի եղբայրը՝ Վարդան Մկրտչյանը կարգապահական մեկուսարանում պահվել է 11.08.2010թ.-ից մինչեւ 18.08.2010թ.-ը: 3. Այսպիսով, վերը վկայակոչված փաստերի համաձայն՝ կարգապահական մեկուսարանում մեկուսացվել եւ պահվել են՝ a) Հակոբ Մանուկյանը – 27.07.2010թ.-ից մինչեւ 30.07.2010թ.-ը, այնուհետեւ՝ 31.07.2010թ.-ից մինչեւ 03.08.2010թ.-ը, b) Արտակ Հովհաննիսյանը – 27.07.2010թ.-ից մինչեւ 01.08.2010թ.-ը, այնուհետեւ՝ 02.08.2010թ.-ից մինչեւ 06.08.2010թ.-ը, c) Համլետ Աղամիրյանը – 27.07.2010թ.-ից մինչեւ 06.08.2010թ.-ը, d) Հայկ Ասատրյանը - 27.07.2010թ.-ից մինչեւ 06.08.2010թ.-ը, e) Գարեգին Սայադյանը - 27.07.2010թ.-ից մինչեւ 06.08.2010թ.-ը, f) Հայկ Նազարյանը - 27.07.2010թ.-ից մինչեւ 06.08.2010թ.-ը, g) Արթուր Մկրտչյանը - 27.07.2010թ.-ից մինչեւ 06.08.2010թ.-ը, այնուհետեւ՝ 07.08.2010թ.-ից մինչեւ 17.08.2010թ.-ը, h) Արման Մնացականյանը - 27.07.2010թ.-ից մինչեւ 06.08.2010թ.-ը, այնուհետեւ՝ 07.08.2010թ.-ից մինչեւ 17.08.2010թ.-ը, i) Հարութիկ Կիրակոսյանը – 27.07.2010թ.-ից մինչեւ 03.08.2010թ.-ը, j) Մխիթար Մխիթարյանը - 27.07.2010թ.-ից մինչեւ 03.08.2010թ.-ը, k) Ադիբեկ Հովհաննիսյանը - 27.07.2010թ.-ից մինչեւ 03.08.2010թ.-ը, l) Վահագն Հայրապետյանը – 28.07.2010թ.-ից մինչեւ 03.08.2010թ.-ը, m) Սմբատ Սարգսյանը – 02.08.2010թ.-ից մինչեւ 06.08.2010թ.-ը, n) Վարդան Մկրտչյան (Արթուր Մկրտչյանի եղբայրն է) – 11.08.2010թ.-ից մինչեւ 18.08.2010թ.-ը: Վերը հիշատակված զինծառայողները ՀՀ ՊՆ 21127 զորամասի հրամանատար Ս. Ղազարյանի կողմից ենթարկվել են <<մեկուսացում եւ պահում կարգապահական մեկուսարանում>> տեսակի կարգապահական տույժի ՀՀ կառավարության 1996 թվականի օգոստոսի 12-ի թիվ 247 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրության հիման վրա: Սույն միջնորդության մեջ չենք անդրադառնում այն բազմաթիվ եւ կոպտագույն խախտումներին, որոնք թույլ է տվել զորամասի հրամանատարը կարգապահական տույժեր նշանակելիս. մասնավորապես՝ պարզ չէ, թե տույժի ենթարկված զինծառայողներից յուրաքանչյուրը ինչ զանցանք է կատարել (հրամաններում միայն առկա է <<ՆԾԿ կանոնների խախտում>> խիստ անորոշ ձեւակերպումը), չի կատարվել քննություն, որը պետք է պարզեր, թե արդյոք կատարվել է զանցանք՝ երբ, որտեղ, ինչ պարագաներում, ինչ զանցանք է կատարվել, յուրաքանչյուրի մեղքի աստիճանը, պատասխանատվությունը մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքները, զանցանքի կատարման պատճառները, տույժի ենթարկված զինծառայողներին չի բացատրվել որեւէ իրավունք, չի տրվել մեղադրանքից պաշտպանվելու հնարավորություն , չի բացատրվել տույժի ենթարկվելու հրամանը բողոքարկելու իրավունքը եւ այլն: Նշված կոպտագույն խախտումներին, որոնցից յուրաքանչյուրն բավարար կլիներ կարգապահական մեկուսացման իրավաչափությունը եւ մեկուսացման պայմաններում զինծառայողների տված ցուցմունքների թույլատրելիությունը վիճարկելու համար, չենք անդրադառնում, քանի որ սույն միջնորդության նպատակների համար դրա անհրաժեշտությունը բնավ չկա: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 16-րդ հոդվածի 1-ին մասի սահմանում է. <<Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունք: Մարդուն կարելի է ազատությունից զրկել օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով: Օրենքը կարող է նախատեսել ազատությունից զրկում միայն հետեւյալ դեպքերում՝ …>> : Սահմանադրության նշված նորմից հետեւում է, որ մարդուն ազատությունից զրկել կարելի է միայն օրենքի հիման վրա, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով (1), եւ միայն նշված նորմի 1-ին մասի 1-7-րդ կետերում նախատեսված դեպքերում (2): Նույն երաշխիքները սահմանում է նաեւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը: ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածի 2-րդ եւ 6-րդ կետերի համաձայն՝ բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում՝ … 2) ֆիզիկական … անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, … պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը …, 6) քրեական, վարչական, տնտեսական (գույքային), կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերը, կարգը, պայմանները …: ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: ՀՀ ՊՆ 21127 զորամասի հրամանատար Ս. Ղազարյանը իրավասու չէր վերը նշված զինծառայողներին ազատությունից զրկել՝ մեկուսացնել կարգապահական մեկուսարանում, քանի որ նա գործել է ոչ թե օրենքի հիման վրա, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ինչպես պահանջում են ՀՀ Սահմանադրությունը եւ ՀՀ միջազգային պարտավորությունները, այլ ղեկավարվել է վերջիններիս չհամապատասխանող կառավարության որոշմամբ: Կարգապահական մեկուսարանում մեկուսացնելու հրամաններ տալով՝ ՀՀ ՊՆ 21127 զորամասի հրամանատար Ս. Ղազարյանը նշված զինծառայողներին ազատությունից զրկել է ապօրինի, քանի որ ազատությունից զրկումը չի եղել օրենքի հիման վրա (1) եւ ազատությունից զրկել է այնպիսի հիմքով, որը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-7-րդ կետերում նախատեսված դեպքերից որեւէ մեկին (2): Այնինչ, նա պարտավոր էր ղեկավարվել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասով , եւ պետք է կիրառեր ՀՀ Սահմանադրությունը, այլ ոչ թե Սահմանադրությանը չհամապատասխանող ՀՀ կառավարության 1996 թվականի օգոստոսի 12-ի թիվ 247 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրությունը: ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քրեական դատավարության ընթացքում թույլատրվում է օգտագործել միայն այն փաստական տվյալները, որոնք ձեռք են բերվել սույն օրենսգրքով սահմանված պահանջների պահպանմամբ: Նույն օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է. <<Քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել եւ որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել բռնությամբ, սպառնալիքով, խաբեությամբ, անձին ծաղրի ենթարկելով, ինչպես նաեւ այլ անօրինական գործողություններով>>: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապացույցներ ձեռք բերելիս էական են այն խախտումները, որոնք, դրսեւորվելով մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրավունքների եւ ազատությունների կամ սույն օրենսգրքի որեւէ պահանջի խախտմամբ, դատավարության մասնակիցներին՝ օրենքով երաշխավորված իրավունքների զրկմամբ կամ սահմանափակմամբ կամ որեւէ այլ կերպ ազդել կամ կարող էին ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա: Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը հռչակում է. <<Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք>>: Նշվածներից հետեւում է, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անձնական ազատության իրավունքի կոպիտ խախտմամբ՝ առանց օրենքով սահմանված հիմքերի եւ կարգով ազատությունից զրկված անձանցից ստացված ցուցմունքները անօրինական գործողություններով ձեռք բերված ապացույցներ են, հետեւաբար՝ դրանց օգտագործումը պետք է ճանաչվի անթույլատրելի: Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 106 հոդվածի 1-ին մասով՝ միջնորդում ենք հաստատել հետեւյալ փաստական տվյալների՝ որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը՝ 1) Արման Մնացականյանի 27.07.2010թ. ցուցմունքը (27.07.2010թ. հարցաքննության արձանագրություն, հատոր 1, գ.թ. 89-103), 2) Արման Մնացականյանի 02.08.2010թ. լրացուցիչ ցուցմունքը (02.08.2010թ. լրացուցիչ հարցաքննության արձանագրություն, հատոր 2, գ.թ. 70-76), 3) Արման Մնացականյանի 03.08.2010թ. ցուցմունքը Ադիբեկ Հովհաննիսյանի հետ առերեսման ժամանակ (03.08.2010թ. առերես հարցաքննության արձանագրություն Արման Մնացականյանի եւ Ադիբեկ Հովհաննիսյանի միջեւ, հատոր 2, գ.թ. 139-140), 4) Արման Մնացականյանի 04.08.2010թ. ցուցմունքը Հարութիկ Կիրակոսյանի հետ առերեսման ժամանակ (04.08.2010թ. առերես հարցաքննության արձանագրություն Արման Մնացականյանի եւ Հարութիկ Կիրակոսյանի միջեւ, հատոր 2, գ.թ. 175-177), 5) Արման Մնացականյանի 04.08.2010թ. ցուցմունքը Մխիթար Մխիթարյանի հետ առերեսման ժամանակ (04.08.2010թ. առերես հարցաքննության արձանագրություն Արման Մնացականյանի եւ Մխիթար Մխիթարյանի միջեւ, հատոր 2, գ.թ. 189-190), 6) Արտակ Հովհաննիսյանի 27.07.2010թ. ցուցմունքը (27.07.2010թ. հարցաքննության արձանագրություն, հատոր 1, գ.թ. 104-109), 7) Արտակ Հովհաննիսյանի 02.08.2010թ. լրացուցիչ ցուցմունքը (02.08.2010թ. լրացուցիչ հարցաքննության արձանագրություն, հատոր 2, գ.թ. 1-4), 8) Արտակ Հովհաննիսյանի 04.08.2010թ. ցուցմունքը Հարութիկ Կիրակոսյանի հետ առերեսման ժամանակ (04.08.2010թ. առերես հարցաքննության արձանագրություն Արտակ Հովհաննիսյանի եւ Հարութիկ Կիրակոսյանի միջեւ, հատոր 2, գ.թ. 178-179), 9) Արտակ Հովհաննիսյանի 04.08.2010թ. ցուցմունքը Մխիթար Մխիթարյանի հետ առերեսման ժամանակ (04.08.2010թ. առերես հարցաքննության արձանագրություն Արտակ Հովհաննիսյանի եւ Մխիթար Մխիթարյանի միջեւ, հատոր 2, գ.թ. 196-197), 10) Արտակ Հովհաննիսյանի 04.08.2010թ. ցուցմունքը Հակոբ Մանուկյանի հետ առերեսման ժամանակ (04.08.2010թ. առերես հարցաքննության արձանագրություն Արտակ Հովհաննիսյանի եւ Հակոբ Մանուկյանի միջեւ, հատոր 2, գ.թ. 205-206), 11) Արտակ Հովհաննիսյանի 04.08.2010թ. ցուցմունքը Ադիբեկ Հովհաննիսյանի հետ առերեսման ժամանակ (04.08.2010թ. առերես հարցաքննության արձանագրություն Արտակ Հովհաննիսյանի եւ Ադիբեկ Հովհաննիսյանի միջեւ, հատոր 2, գ.թ. 209-210), 12) Հակոբ Մանուկյանի 27.07.2010թ. ցուցմունքը (27.07.2010թ. հարցաքննության արձանագրություն, հատոր 1, գ.թ. 110-126), 13) Հակոբ Մանուկյանի 02.08.2010թ. լրացուցիչ ցուցմունքը (02.08.2010թ. լրացուցիչ հարցաքննության արձանագրություն, հատոր 2, գ.թ. 77-78), 14) Արթուր Մկրտչյանի 28.07.2010թ. ցուցմունքը (28.07.2010թ. հարցաքննության արձանագրություն, հատոր 1, գ.թ. 137-142), 15) Արթուր Մկրտչյանի 02.08.2010թ. լրացուցիչ ցուցմունքը (02.08.2010թ. լրացուցիչ հարցաքննության արձանագրություն, հատոր 2, գ.թ. 5-6), 16) Արթուր Մկրտչյանի 03.08.2010թ. ցուցմունքը Ադիբեկ Հովհաննիսյանի հետ առերեսման ժամանակ (03.08.2010թ. առերես հարցաքննության արձանագրություն Արթուր Մկրտչյանի եւ Ադիբեկ Հովհաննիսյանի միջեւ, հատոր 2, գ.թ. 141-142), 17) Արթուր Մկրտչյանի 04.08.2010թ. ցուցմունքը Հարութիկ Կիրակոսյանի հետ առերեսման ժամանակ (04.08.2010թ. առերես հարցաքննության արձանագրություն Արթուր Մկրտչյանի եւ Հարութիկ Կիրակոսյանի միջեւ, հատոր 2, գ.թ. 193-195), 18) Արթուր Մկրտչյանի 04.08.2010թ. ցուցմունքը Մխիթար Մխիթարյանի հետ առերեսման ժամանակ (04.08.2010թ. առերես հարցաքննության արձանագրություն Արթուր Մկրտչյանի եւ Մխիթար Մխիթարյանի միջեւ, հատոր 2, գ.թ. 211-212), 19) Գարեգին Սայադյանի 28.07.2010թ. ցուցմունքը (28.07.2010թ. հարցաքննության արձանագրություն, հատոր 1, գ.թ. 143-151), 20) Գարեգին Սայադյանի 02.08.2010թ. լրացուցիչ ցուցմունքը (02.08.2010թ. լրացուցիչ հարցաքննության արձանագրություն, հատոր 2, գ.թ. 81-82), 21) Գարեգին Սայադյանի 04.08.2010թ. ցուցմունքը Ադիբեկ Հովհաննիսյանի հետ առերեսման ժամանակ (04.08.2010թ. առերես հարցաքննության արձանագրություն Գարեգին Սայադյանի եւ Ադիբեկ Հովհաննիսյանի միջեւ, հատոր 2, գ.թ. 198-199), 22) Գարեգին Սայադյանի 04.08.2010թ. ցուցմունքը Հարութիկ Կիրակոսյանի հետ առերեսման ժամանակ (04.08.2010թ. առերես հարցաքննության արձանագրություն Գարեգին Սայադյանի եւ Հարութիկ Կիրակոսյանի միջեւ, հատոր 2, գ.թ. 202-204), 23) Գարեգին Սայադյանի 05.08.2010թ. ցուցմունքը Մխիթար Մխիթարյանի հետ առերեսման ժամանակ (05.08.2010թ. առերես հարցաքննության արձանագրություն Գարեգին Սայադյանի եւ Մխիթար Մխիթարյանի միջեւ, հատոր 2, գ.թ. 218-219), 24) Գարեգին Սայադյանի 05.08.2010թ. լրացուցիչ ցուցմունքը (05.08.2010թ. լրացուցիչ հարցաքննության արձանագրություն, հատոր 2, գ.թ. 220), 25) Ադիբեկ Հովհաննիսյանի 31.07.2010թ. ցուցմունքը (31.07.2010թ. հարցաքննության արձանագրություն, հատոր 1, գ.թ. 187-202), 26) Հայկ Նազարյանի 01.08.2010թ. ցուցմունքը (01.08.2010թ. հարցաքննության արձանագրություն, հատոր 1, գ.թ. 205-210), 27) Հայկ Ասատրյանի 01.08.2010թ. ցուցմունքը (01.08.2010թ. հարցաքննության արձանագրություն, հատոր 1, գ.թ. 211-213), 28) Համլետ Աղամիրյանի 01.08.2010թ. ցուցմունքը (01.08.2010թ. հարցաքննության արձանագրություն, հատոր 1, գ.թ. 214-217), 29) Մխիթար Մխիթարյանի 02.08.2010թ. ցուցմունքը (02.08.2010թ. հարցաքննության արձանագրություն, հատոր 1, գ.թ. 218-220), 30) Սմբատ Սարգսյանի 02.08.2010թ. ցուցմունքը (02.08.2010թ. հարցաքննության արձանագրություն, հատոր 2, գ.թ. 83-86), 31) Սմբատ Սարգսյանի 04.08.2010թ. ցուցմունքը Հակոբ Մանուկյանի հետ առերեսման ժամանակ (04.08.2010թ. առերես հարցաքննության արձանագրություն Սմբատ Սարգսյանի եւ Հակոբ Մանուկյանի միջեւ, հատոր 2, գ.թ. 207-208), 32) Վարդան Մկրտչյանի 12.08.2010թ. ցուցմունքը (12.08.2010թ. հարցաքննության արձանագրություն, հատոր 3, գ.թ. 122-123): Միեւնույն ժամանակ միջնորդում ենք, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը եւ 184 հոդվածը՝ ՀՀ ՊՆ 21127 զորամասի նախկին հրամանատար Սեյրան Ղազարյանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 133 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, այն է՝ մարդուն ազատությունից ապօրինի զրկելը, որն առեւանգելու հետ կապված չէ, եւ որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ (տվյալ դեպքում՝ 14 անձանց նկատմամբ), եւ 309 հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելու միջնորդությամբ դիմել ՀՀ գլխավոր դատախազին: Տուժողի իրավահաջորդ Ծ. Նազարյան Ներկայացուցիչներ՝ Ռ. Մարտիրոսյան Մ. Շուշանյան Ստորեւ դատաբժիշկ Վիգեն Ադամյանի հարցաքննության վիդեոն է՝ 3 մասից բոլորը նույն վերնագրով են, բայց համարակալած (1/3, 2/3, 3/3) 1/3 http://www.youtube.com/watch?v=h1FeHVSy0gM&feature=youtu.be 2/3 http://www.youtube.com/watch?v=jnE8fi8Xxzs 3/3 http://www.youtube.com/watch?v=u97R0KJbZWU Տուժող կողմի անունից փաստաբան Մուշեղ Շուշանյանի ներկայացրած միջնորդությունը՝ հետեւյալ վիդեոյում, իսկ տեքստը՝ կից ֆայլում: http://www.youtube.com/watch?v=cl13wG8avPU&feature=youtu.be
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play