«HP» ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին Wi-Fi մկնիկը


«HP» ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին Wi-Fi մկնիկը

  • 13-05-2011 22:11:21   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
«HP» ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին Wi-Fi մկնիկը: Նոր Wi-Fi մկնիկը կարողանում է անմիջական կապ հաստատել համակարգչի հետ առանց որեւէ USB մալուխի միջամտության: Ներկայումս շուկայում ներկայացված են տարբեր տեսակի համակարգչային անլար մկնիկներ, սակայն վերջիններս օգտագործվում են որպես Bluetooth համակարգեր համակարգիչների հետ կապ հաստատելու համար: Wi-Fi մկնիկը կապ է հաստատում միայն Wi-Fi տեխնոլոգիայով ապահովված համակարգիչների եւ գործում է համակարգչից ավելի քան 9 մետր հեռավորության վրա: Wi-Fi մկնիկն առաջին անգամ վաճառքում կհայտնվի ԱՄՆ-ում այս տարվա հունիս ամսից, որի գինը կկազմի 50 ԱՄՆ դոլար:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ