Հեռախոսակապ ՎիվաՍել-ՄՏՍ-ից` տան ու գրասենյակի համար


Հեռախոսակապ ՎիվաՍել-ՄՏՍ-ից` տան ու գրասենյակի համար

  • 16-11-2012 12:02:32   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

16-ը նոյեմբերի, 2012թ., Երեւան, Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ուրախ է տեղեկացնել, որ այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Մեր համարը» փաթեթի շնորհիվ բջջային կապի ծառայություններից կարելի է օգտվել նաեւ ստացիոնար հեռախոսից: Այն հարմար լուծում է ինչպես տան, այնպես էլ փոքր գրասենյակների հեռախոսակապն ապահովելու համար: Փաթեթը ներառում է համանուն հետվճարային սակագնային պլանը եւ հատուկ Etros ստացիոնար հեռախոսը` նախատեսված ոչ միայն զանգերի, այլ նաեւ SMS հաղորդագրությունների համար: Հեռախոսն ապահովում է քաղաքային եւ բջջային ցանցերի զուգահեռ օգտագործում եւ թույլ է տալիս պահպանել հեռախոսահամարը նոր բնակարան կամ գրասենյակ տեղափոխվելիս, ինչպես նաեւ ուղարկել եւ ստանալ SMS-ներ ստացիոնար հեռախոսով` չհրաժարվելով նախկին քաղաքային համարից: «Մեր համարը» փաթեթին կարելի է բաժանորդագրվել նվազագույնը 2 տարով: Ընդամենը 2000 դրամ ամսավճարի դիմաց կարելի է ստանալ. • ստացիոնար հեռախոս Etros • ամսական 300 րոպե ներցանցային խոսելաժամանակ • ամսական 30 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր • ամսական 30 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր Իսկ ամսվա ընթացքում նշվածից ավելին օգտագործելու դեպքում ծառայությունների վճարը գանձվում է ըստ սահմանված սակագների: Տեղական զանգեր դրամ/րոպե Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց 15 Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր 30 Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր 25 Դեպի 374 97 բջջային ցանց 39 Դեպի 374 47 քաղաքային ցանց 39 SMS դրամ/SMS Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց 5 Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր 10 Այլ ուղղություններով 20 Բաժանորդները կարող են ստուգել իրենց հաշվի մանրամասները` ուղարկելով համապատասխան հրահանգը: Գործողություն Հրահանգ Օգտագործած ծառայությունների արժեքի ստուգում *315# Ներառված խոսելաժամանակի եւ SMS-ների մնացորդի ստուգում *311*1# Մուտք հրահանգների մենյու *311# Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ