ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն այսուհետ կտրամադրի էներգախնայողության վարկեր


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն այսուհետ կտրամադրի էներգախնայողության վարկեր

  • 16-11-2012 15:06:27   | Հայաստան  |  Տնտեսություն

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը եւ Հարավարեւելյան Եվրոպայի <<Գրին ֆոր Գրոութ ֆանդ>> Green for Growth Fund (GGF) հիմնադրամը կնքեցին 5մլն ԱՄՆ դոլլարի պայմանագիր` ամրապնդելով բանկի էներգախնայողության ծրագրերի վարկավորման կարողությունները մանրածախ եւ միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների մակարդակով: Պայմանագիրը ստորագրեցին Արարատ բանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը եւ GGF հիմնադրամի խորհրդի անդամ Միխայիլ Մորշելը նոյեմբերի 16-ին Երեւանում: Այս պայմանգրով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը հնարավորություն կունենա առաջարկել էներգախնայողության վարկեր` էներգախնայողության համակարգերի եւ սարքավորումների ձեռքբերման եւ կատարելագործման, ջեռուցման, օդորակման հովացման եւ սառնարանային համակարգերի փոխարինման համար: Վարկերը կտրամադրվեն 11%-14% տոկոսդրույքով 5 տարի ժամկետով: Նշվեց, որ այս ծրագրով բանկի տրամադրած վարկերի պորտֆելը հնարավորության կտա էներգիայի խնայողությունը հասցնել առնվազն 20%-ի: Սա էլ իր հերթին զգալի չափով կնվազեցնի ածխաթթու գազի մթնոլորտային արտանետումները: Պայմանագիրը բանկին պարտավորեցնում է պատասխանատվություն կրել միջավայրի էկոլոգիական վիճակի համար: GGF հիմնադրամի խորհրդի անդամ Միխայիլ Մորշելը նշեց, որ այս վարկով ու այս տեխնիկական օժանդակությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը կստեղծի նոր աշխատանքային շուկա, կզարգացնի նոր արտադրություն եւ կընդլայնի հաճախորդների բազան: Ինչպես նշեց Ա. Օսիպյանը, վարկը տրամադրվելու է ֆիզիկական անձանց եւ տնային տնտեսություններին, ՀՀ-ում գործող փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ այլընրանքային էներգիայի աղբյուրներն օգտագործող ընկերություններին : Բանկի գործադիր տնօրենի խոսքերով` GGF հիմնադրամի տրամադրած տեխնիկական օժանդակությունից կօգտվի ոչ միայն բանկը, այլ նաեւ բանկի հաճախորդները, եւ մինչեւ այս տարվա վերջ ակնկալում են 30% վարկային աճ: Նա խոստացավ հաջորդ տարում նունպես հանդես գալ նոր ծրագրերով, գտնել նոր ֆինանսավորման եւ զարգացման ուղիներ այն ոլորտների համար, որոնք բաց կամ թերզարգացած են Հայաստանում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն