Երիտասարդ գիտնականները քննարկում են միջազգային մարդասիրական իրավունքի զարգացումները


Երիտասարդ գիտնականները քննարկում են միջազգային մարդասիրական իրավունքի զարգացումները

  • 21-11-2012 15:47:02   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

Երևան (ԿԽՄԿ) – 2012 թվականի նոյեմբերի 22-ին Երևանում տեղի կունենա Ռուս-հայկական
(Սլավոնական) համալսարանի և ԿԽՄԿ-ի հայաստանյան պատվիրակության համատեղ
կազմակերպած «Միջազգային մարդասիրական իրավունք. զարգացման խնդիրներ և
հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովը։ Երկօրյա այս միջոցառումը կկայանա
Սլավոնական համալսարանի դահլիճում։
«Գոյության հինգ տարիների ընթացքում գիտաժողովը դարձավ Միջազգային մարդասիրական
իրավունքի (ՄՄԻ) ժամանակակից մարտահրավերների շուրջ երիտասարդ գիտնականների
բանավեճի կայուն ֆորում, ուր յուրօրինակ լուծումներ են առաջարկվում բարդ խնդիրներին», -
ասաց ԿԽՄԿ-ի տարածաշրջանային իրավախորհրդատու Մարիա Թերեզա Դութլին, ով նաև
նախագահելու է գիտաժողովի բաժիններից մեկը։ «Ի սկզբանե նախատեսված լինելով նախկին
Խորհրդային հանրապետությունների գիտնականների համար՝ այսօր գիտաժողովին մասնակցում
են նաև այլ երկրների ներկայացուցիչներ։ Ընդարձակվելու այդ միտումը վկայում է միջազգային
մարդասիրական իրավունքի թեմայի հանդեպ երիտասարդ գիտնականների աճող
հետաքրքրության մասին»։
Գիտաժողովի ընթացքում մասնակիցները կքննարկեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են
պատերազմելու նոր մեթոդները ՄՄԻ տեսակետից, կիբեր պատերազմները և ՄՄԻ-ն, ոչ մահաբեր
զենքի օրինականությունը, սովորական զենքերի արգելման հետ կապված մարտահրավերները,
ինչպես նաև մշակութային արժեքների պաշտպանությունը։
«Գիտաժողովը դյուրին է դարձնում ժամանակակից զինված ընդհարումների մարդասիրական
մարտահրավերների և այդ ընդհարումների վտանգավոր հետևանքների կանխարգելման շուրջ
քննարկումները», - ասում է Սլավոնական համալսարանի միջազգային և եվրոպական իրավունքի
ամբիոնի վարիչ Արման Դիլանյանը։ «Արդեն ավանդույթ է դարձել տարբեր երկրների երիտասարդ
գիտնականների համար հավաքվել այստեղ և վերլուծել այդ խնդիրները»։
Գիտաժողովի մասնակիցները ներկայացնում են Հայաստանը, Վրաստանը, Բելառուսը,
Ռուսաստանը, Իրանը, Մոլդովան, Ուկրաինան, Թուրքմենիստանը և Լեհաստանը։ Նիստերը
կնախագահեն ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը, Սահմանադրական
դատարանի միջազգային պայմանագրերի բաժնի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, Սիերա
Լեոնեի հատուկ դատարանի ավագ դատապաշտպան Նիկոլաս Կումջյանը, Տալինի
իրավաբանական համալսարանից ՄՄԻ փորձագետ Էուհեն Ցիբուլենկոն և Տաշքենդում ԿԽՄԿ-ի
պատվիրակության իրավախորհրդատու Սերգեյ Սայապինը։
ԿԽՄԿ-ն համագործակցում է Հայաստանի առաջատար համալսարանների հետ 2000թ.-ից ի վեր՝
միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ հարգանք խթանելու, ինչպես նաև ՄՄԻ
ուսուցանումն ու ուսումնասիրումը խրախուսելու նպատակով։
 
Տեղեկությունների համար կարող եք դիմել՝
Աշոտ Աստաբացյան, ԿԽՄԿ Երևան, հեռ.՝ +374 10 29 74 15
Ռուզաննա Վարդանյան, ԿԽՄԿ Երևան, հեռ.՝ +374 10 29 74 16
կամ այցելել մեր կայքը՝ www.icrc.org
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play