Ծառայողական քննություն՝ ՃՈ աշխատակիցների` ծառայության ժամանակ թույլ տված խախտումների վերաբերյալ


Ծառայողական քննություն՝ ՃՈ աշխատակիցների` ծառայության ժամանակ թույլ տված խախտումների վերաբերյալ

  • 23-11-2012 00:24:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

էլեկտրոնային լրատվամիջոցներով տարածվել է ճանապարհային ոստիկանության աշխատակիցների` ծառայության ժամանակ թույլ տված խախտումները ներկայացնող մի տեսանյութ: Նշանակվել է ծառայողական քննություն:

Ճանապարհային ոստիկանի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, քաղաքացիների հետ շփվելիս էթիկայի կանոնները չպահպանելու համար ոստիկանության պետի հրամանով ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, տեսուչներ Լևոն Մատինյանն ու Կարեն Մելքոնյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից և գրանցվել կադրերի ռեզերվում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
 
Աղբյուրը՝ Իրավաբան.net
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play