«Հեքըթոն(ՅԱՆ) Երևան 2012»-ը կանցկացվի դեկտեմբերի 22-23-ին


«Հեքըթոն(ՅԱՆ) Երևան 2012»-ը կանցկացվի դեկտեմբերի 22-23-ին

  • 04-12-2012 10:51:19   | Հայաստան  |  Հայտարարություններ

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Մայքրոսոֆթ Ար Էյ-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի, «Սորսիո» ընկերության, ինչպես նաև Հանրային լրագրութան ակումբի հետ համատեղ հայտարարում են Հեքըթոն(ՅԱՆ) 2012 նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ, որը տեղի կունենա դեկտեմբերի 22-23-ին: Ընդամենը 24 ժամում թիմերը` կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարը և առաջարկվող լուծման/ծրագրի/հավելվածի նախատիպը (դեմո տարբերակը): Մրցույթը կանցկացվի Մերգելյան ինստիտուտում (Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազատական ինստիտուտ): ՁԻՀ-ից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ բոլոր նրանք, ովքեր կարող են խնդիր առաջադրել ցանկացած ոլորտում ցանկացած հարթակի հիման վրա, առաջարկել լուծումներ տեխնոլոգիայի միջոցով կամ պարզապես ունեն նորարար ու հետաքրքիր գաղափար, մրցույթին մասնակցելու միջոցով հնարավորություն կստանան ոչ միայն կյանքի կոչել իրենց գաղափարը, ստեղծել հավելված, որը վաղը կարող է ներբեռնվել ողջ աշխարհում, այլև ստանալ արժեքավոր մրցանակներ, համագործակցության և նախագծերի ֆինանսավորման լայն հնարավորություն և իհարկե` հետաքրքիր ժամանակ անցկացնել: Ի տարբերություն նախորդ տարվա, երբ թեման սահմանափակվում էր Երևան քաղաքի խնդիրներով, այս անգամ Հեքըթոն(ՅԱՆ)-ը բաց է բոլոր ոլորտների համար: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2012 թ-ի դեկտեմբերի 9-ը: Դիմելու և մանրամասն տեղեկությունների համար այցելել www.micarmenia.am:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play