“iTechnology.am”`Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների նոր ձայնը


“iTechnology.am”`Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների նոր ձայնը

  • 10-12-2012 08:29:26   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

Ստենֆորդի համալսարան. 
iTechnology.am-ը` Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բիզնեսի նոր ձայնը, իր թվային առաջնաելույթը կմեկնարկի Ստենֆորդի համալսարանում անցկացվող ԱրմԹեք-2012 Կոնգրեսին (Arm-Tech Congress 2012): Սփյուռքահայերի կողմից ստեղծված նորարարական թվային առցանց այս ամսագիրg ինտերակտիվ տարբերակով ներկայացնում է բացառիկ տեխնոլոգիական և գործարար լուրեր և հոդվածներ: Ամսագիրը շատ հեշտ և գրավիչ է ընթերցելու համար, քանզի թողարկվում է երեք լեզուներով՝ անգլերեն, հայերեն եւ ռուսերեն:
 
Հայաստանում ՏՏ ոլորտի մասին
Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը 1998-2011 թթ. գրանցել է անհավատալի՝ 27%-ի, տարեկան աճ 
Նույն ժամանակահատվածում այն գրանցել է 2 անգամ ավելի աճ, քան Հայաստանի տնտեսությունը՝ հասնելով $205.1 մլն ԱՄՆ դոլար եկամտի (ՀՆԱ-ի 2%-ը) 2011թ.-ին և ընդհանուր արտահանման 8%-ին. տպավորիչ տվյալներ ծով չունեցող և քիչ կապիտալով երկրի համար: 
Այն խթանում է աշխատատեղերի ստեղծումը եւ ապահովում խիստ անհրաժեշտ արտահանման եկամուտները, որն առանցքային դեր կխաղա Հայաստանի տնտեսության կայուն զարգացման համար:
 
Թվային առցանց ամսագրի առաջին համարը հասանելի է www.itechnology.am կայքում: Այն նախագծված է iPad-ի,  iPhone-ի և այլ բջջային սարքավորումների համար և առաջարկում է 9 բացառիկ հոդվածներ, ներառյալ՝ 
 
HTML5 թե հայրենական արտադրության ծրագրեր. այս է խնդիրը
 
HTML5-ի օգտագործումն ընդդեմ հայրենական արտադրության ծրագրերի ` մանրակրկիտ ուսումնասիրություն ծրագրավորման զարգացման տեսանկյունից: 
 
Բովանդակային մարքեթինգի ընկալում: 6 հարց սկսնակների համար ըստ
Նյու Յորքում գտնվող ինտեգրացված մարքեթինգային ընկերության` ՝“Caliber Corporate Advisers”-ի հիմնադիր Հարվի Հյուդսի:
 
Անվճար ինֆորմատիկայի դասընթացներ Հայաստանում: Հայերի` ամբողջ աշխարհում կրթություն ստանալու ավելացող տարբերակների ցանկ: 
 
Գյումրու Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն: Հայացք դեպի ուսումնական տեխնո-կենտրոն, որը հանդիսանում է IT կատալիզատորը Գյումրիում՝ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում։
 
Առցանց ամսագիրը հասանելի է, անվճար է բոլոր մասնագետների համար, ովքեր հետաքրքրված են ՏՏ բիզնեսը  Հայաստանում և ամբողջ աշխարհում զարգացնելու գործում: Հոդվածներից շատերի պատրաստման համար օգտագործվել են նյութեր CommPRO.biz կայքից, որը մարքեթինգային  հաղորդակցության նորությունների և գիտելիքների միջազգային առցանց կենտրոն է:
 
Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք  www.iTechnology.am։ 
 
 iTechnology.am-ի մասին
iTechnology.am թվային առցանց ամսագիրը Հայաստանի ՏՏ բիզնեսի համար մի նոր տիրույթ է: Ստեղծված է նոր ձայն տալու Հայաստանում արագ աճող ՏՏ ոլորտին: 
 
 

 

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ