Հունվարի 1-ից կգործի Քանաքեռ-Ալմաստ-Հրազդան էլեկտրագնացքը


Հունվարի 1-ից կգործի Քանաքեռ-Ալմաստ-Հրազդան էլեկտրագնացքը

  • 17-12-2012 16:20:45   | Հայաստան  |  Տնտեսություն

2013 թվականի հունվարի 1-ից դադարեցվելու է Հրազդան-Ալմաստ-Հրազդան մերձքաղաքային էլեկտրագնացքի երթևեկությունը, որի փոխարեն կգործի Քանաքեռ-Ալմաստ-Հրազդան գնացքը: 

Էլեկտրագնացքը գործելու է ամեն օր՝ բացի չորեքշաբթի օրերից: Գնացքը Քանաքեռ կայարանից մեկնելու է 8:30-ին՝ Ալմաստ և Հրազդան ժամանելով 8:39 և 10:25 համապատասխանաբար: 
Հրազդանից էլեկտրագնացքը մեկնելու է 17:30-ին՝ Ալմաստ և Քանաքեռ ժամանելով 18:55 և 19:24 համապատասխանաբար: 
 

 

Նոյյան տապան  -   Տնտեսություն