Բակո Սահակյանը հանդիպեց սպորտի բնագավառի մի խումբ ներկայացուցիչների հետ


Բակո Սահակյանը հանդիպեց սպորտի բնագավառի մի խումբ ներկայացուցիչների հետ

  • 27-12-2012 16:49:46   |   |  Սպորտ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 27-ին հանդիպում է ունեցել 2012 թվականին բացառիկ հաջողություններ արձանագրած     սպորտի բնագավառի մի խումբ ներկայացուցիչների հետ:

Իր ելույթում Նախագահն անդրադարձել է հանրապետության մարզական կյանքում գրանցված հաջողություններին ու հետագա անելիքներին: Բակո Սահակյանը կարեւորել է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի դերը ինչպես ազգային գենոֆոնդի, բնակչության առողջության պահպանման ու ամրապնդման, մատաղ սերնդի դաստիարակության, քաղաքացիների ակտիվ հանգստի կազմակերպման, այնպես էլ միջազգային ասպարեզում Արցախը արժանավայել կերպով ներկայացնելու գործում: 
 
  Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաների գալիք Նոր տարին եւ դրամական պարգեւներ հանձնել 2012 թվականի արդյունքներով բարձր ցուցանիշների հասած մի խումբ մարզիկների եւ մարզիչների:
 
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ