ՀՀ գլխավոր դատախազության համագործակցությունը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ տվել է դրական արդյունքներ


ՀՀ գլխավոր դատախազության համագործակցությունը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ տվել է դրական արդյունքներ

  • 09-03-2011 19:54:30   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մարտի 9-ին ընդունեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ղեկավար, դեսպան Յանեշ Լենարչիչին, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին: Հանդիպմանը մասնակցում էին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցներ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԺՀՄԻԳ-ի կողմից «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի» նոր հայեցակարգի վերաբերյալ ներկայացված առաջարկությունների եւ դրանց շուրջ ՀՀ դատախազության տեսակետների մասին հարցերը: ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն հայտնեց պարոն Յ. Լենարչիչին, ներկայացված առաջարկությունների, համագործակցության պատրաստակամության եւ ստացված դրական արդյունքների համար: Ա. Հովսեփյանը հյուրերին տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ պատրաստ են «Քրեական դատավարության օրենսգրքի» նոր հայեցակարգով նախատեսված փոփոխությունների փաթեթները եւ առաջիկայում Կառավարությունը այն կներկայացնի Ազգային Ժողովի քննարկման: Գլխավոր դատախազը նշեց, որ նոր «Քրեական դատավարության օրենսգրքի» ընդունման հարցը կարեւորվել է նաեւ ՀՀ Նախագահի կողմից եւ Նախագահի հրամանագրով ստեղծվել է աշխատանքային խումբ` Սահմանադրական դատարանի նախագահի գլխավորությամբ, սահմանվել են աշխատանքների կարգը եւ ժամկետները: ԺՀՄԻԳ ղեկավար Յ.Լենարչիչը շեշտեց, որ նոր «Քրեական դատավարության օրենսգրքի» ընդունումը նաեւ ցուց է տալու, թե որքանով է ՀՀ օրենսդրությունը քրեական ոլորտում համապատասխանում միջազգային չափանիշներին եւ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորություններին: Յ.Լենարչիչը նշեց նաեւ ՀՀ նախագահի կողմից «Քրեական դատավարության օրենսգրքի» հայեցակարգի նկատմամբ ցուցաբերած ուշադրության կարեւորությունը։ Նրա խոսքերով, վերջին շրջանում, Հայաստանում գնալով ավելի է նկատվում բարեփոխումներ իրականացնելու գործընթացի ակտիվացում: Գլխավոր դատախազը հայտնեց, որ անձամբ իր խնդրանքով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը անցկացնում է դատախազական համակարգի բարեփոխումների փորձագիտական մոնիտորինգ, հստակեցնելու, թե անցկացված բարեփոխումների արդյունքում, որքանով է դատախազական համակարգը համապատասխանում միջազգային չափանիշներին: Ըստ ՀՀ Գլխավոր դատախազության Հանրային կապերի վարչության, ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ համագործակցությունը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ մշտապես տվել է դրական արդյունքներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play