Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչների հանդիպումը ԵԽԽՎ դիտորդական խմբի հետ


Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչների հանդիպումը ԵԽԽՎ դիտորդական խմբի հետ

  • 17-01-2013 18:04:05   | Հայաստան  |  Քաղաքական

 

17 հունվարի 2012թ., Երեւան: Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը եւ նախընտրական շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հանդիպեցին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի հատուկ հանձնաժողովի կողմից ձեւավորված եւ Նորվեգիայի «Եվրոպական ժողովրդավարներ» խմբի ներկայացուցիչ Կարին Վոլդսեթի գլխավորած պատվիրակության հետ: Այն կազմված է ԵԽԽՎ բոլոր հինգ քաղաքական ուժերը ներկայացնող մեկական անդամից, ինչպես նաեւ Մշտադիտարկման հանձնաժողովի երկու համազեկուցողներից: 
Պատվիրակությունը Հայաստան է այցելել նախընտրական շրջանում դիտորդական առաքելությամբ: Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչները ուրվագծեցին փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների նախաշեմին երկրում ստեղծված իրավիճակը, ինչպեսեւ ընտրություններից առաջ ու դրանց ընթացքում իշխանությունների հնարավոր խախտումները կանխելու ուղղությամբ նախընտրական շտաբի իրականացնելիք գործողությունները:  
Դիտորդներին տրամադրվեց Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ավելի վաղ ՀՀ գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ուղարկված նամակը, որում 15 կետերի շրջանակում առաջարկվում էին որոշակի քայլեր՝ վերջին 20 տարում առաջին ազատ, արդար եւ օրինական ընտրությունների անցկացման համար:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play