Հանրային քննարկում «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» վերաբերյալ


Հանրային քննարկում «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» վերաբերյալ

  • 22-01-2013 18:00:34   | Հայաստան  |  Հայտարարություններ

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության վաթսունից ավել կազմակերպություն, համագործակցելով Արևելյան գործընկերության (ԱլԳ) քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի Աշխատանքային առաջին խմբի հետ, հրավիրում են Ձեզ մասնակցելու «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» վերաբերյալ հանրային քննարկմանը:

 
Միջոցառումը տեղի կունենա ս.թ. հունվարի   23-ին, ժամը` 12:00-ին, Կոնգրես հյուրանոցի «Բոլ Րում» սրահում:
 
Քննարկմանը հրավիրված են ՀՀ պետական պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, Արևելյան գործընկերության (ԱլԳ) Հայաստանի ազգային պլատֆորմի և ԶԼՄ ներկայացուցիչներ:
 
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ