Կապի ժամանակակից տեխնոլոգիա՝ Հայաստանի մի շարք գյուղական համայնքներում


Կապի ժամանակակից տեխնոլոգիա՝ Հայաստանի մի շարք գյուղական համայնքներում

  • 24-01-2013 13:30:36   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Օրանժ Արմենիան 2013թ. ընթացքում կընդլայնի իր ցանցի ծածկույթը` ընդգրկելով Սյունիքի մարզի Դիցմայրի, Գեղանուշ, Գոմարան, Բնունիս և Լոռու մարզի Անտառամուտ ու Կաճաճկուտ գյուղերը: Նշված բոլոր գյուղերում կներդրվի կապի ժամանակակից տեխնոլոգիա, որն ունի մինչև 21.6 Մբ/վ ներբեռնման արագության հնարավորություն:

« Երբ մենք մեկնարկեցինք մեր գործունեությունը Հայաստանում 2009թ. նոյեմբերի 5-ին, մենք ապահովում էինք բնակչության 83%-ի ծածկույթ, մինչև 7.2Մբ/վ թողունակությամբ ցանցով: Այնինչ այսօր մենք արդեն առաջարկում ենք ծառայություններ Հայաստանի բնակչության ավելի քան 95%-ին: Ընդ որում Երևանում, Գյումրիում և Վանաձորում մենք կառուցել ենք մինչև 42 Մբ/վ, իսկ մնացած ծածկույթում՝ 21 Մբ/վ թողունակությամբ ցանց: Ի լրումն նշված բնակավայրերի՝ Orange-ը կշարունակի ընդլայնել իր ծածկութը՝ մշտապես հոգալով ցանցի տեխնիկական բարձր որակի մասին: Թեև Orange-ը գերազանցել է գործունեության լիցենզիայով սահմանված պարտավորությունները, ես շատ երջանիկ եմ, որ մենք կկարողանանք լուծում առաջարկել այն գյուղերին, որոնք մինչ օրս ոչ մի օպերատորի կողմից ծառայություններ չեն ստանում», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play