Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի տոմսերի արժեքը իջեցվել է


Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի տոմսերի արժեքը իջեցվել է

  • 11-02-2013 16:42:50   | Հայաստան  |  Տնտեսություն

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի տոմսերի գնի նվազեցման մասին: Համապատասխան «ՀԿԵ» ՓԲԸ ճկուն սակագնային քաղաքականությանը՝ տոմսերի գները փետրվարին կլինեն 10%-ով ցածր:

Այսպիսով, Երևանից Թբիլիսի հասնելու համար պլացկարտ վագոնի ուղևորները փետրվարին կվճարեն 7 660 դրամ, կուպեի մեկ տոմսի արժեքը կկազմի 11 610 դրամ, իսկ ննջավագոնի մեկ տոմսը կարժենա 16 030 դրամ:    
 
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play