Ազատության հրապարակում 02-ի լրատվականի օպերատորը նկարահանել է քաղաքացիկան ակտվիստների խմբի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ազատության հրապարակում 02-ի լրատվականի օպերատորը նկարահանել է քաղաքացիկան ակտվիստների խմբի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 25-02-2013 10:38:10   | Հայաստան  |  Քաղաքական



Քաղաքացիական ակտիվիստների խումբը տեղեկացնում է, որ  ՀՀ Ոստիկանությունը  Ազատության հրապարակում 02-ի լրատվականի օպերատորին հրահանգել է նկարահանել  քաղաքացիկան ակտվիստների խմբի:

Ակտիվիստները ցանկացել են ճշտել` ի՞նչ իրավունքով են իրենց նկարահանում: Սկզբից իրավիճակը ներկայացրել են, որ մենք ամբողջ տարածքն ենք նկարահանում, սակայն րոպեներ անց Կարեն Մովսիսյանն ասել է, որ ես եմ հրաման տվել հատկապես նկարահանել Եղիա Ներսեսյանին, Ռուզաննա Գրիգորյանին, Գևորգ Սաֆարյանին և Մարիամ Սուխուդյանին:
 Հիշեցնենք, որ  ՀՀ Սահմանադրության Հոդված 23-ով հստակ սահմանվում է`
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը: Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով:
 
Տեսանյութում առկա է  մի շարք օրենքների խախտում: Տեսանյութը պատրաստվել է իրավաբանի մասնակցությամբ: Առկա` էթիկայի նորմերի խախտման մի քանի դրվագներ: Ինչ օրենքներ են խախտվել` կարող եք ծանոթանալ տեսանյութում
Միջադեպը տեղի է ունեցել  23.02.2013թ.
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական