Հայ մշակույթի իրական հնարավորությունները. ներկայացնում է «Անտրակտը»


Հայ մշակույթի իրական հնարավորությունները. ներկայացնում է «Անտրակտը»

  • 12-03-2013 15:12:54   | Հայաստան  |  Մշակույթ

«Անտրակտ» գործակալությունը «Նարեկացի» արվեստի միությունում ներկայացրեց Հայկական երաժշտության համերգ: Ելույթ ունեցան  գործակալության հետ համագործակցող  պրոֆեսիոնալ խմբեր  ու անհատ կատարողներ:

«Անտրակտը»`  տուրիստական գործակալությունների և ծառայություն մատուցող կազմակերպությունների համար  մշակում է  մշակութային և ինտերակտիվ  հատուկ ծրագիր, որտեղ   հայ մշակույթը կներկայանա  բազմակողմանիորեն: Ներկայացնում է հայ   լավագույն դասական, հոգևոր, ժողովրդական և էստրադային   երաժշտությունը,  ազգային  տոները,  ծեսերն ու ավանդույթները,  ինտերակտիվ  խաղերի  միջոցով  փոխանցում է պատմական գիտելիքներ, ինֆորմացիա`  հայ ժողովրդի պատմության այս կամ այն իրադարձության  մասին: Գործակալությունն ունի պրոֆեսիոնալ երաժիշտներից, պարողներից և  դերասաններից  բաղկացած  ամբողջական կազմ,  համագործակցում է  նաև պատմաբաննների և ազգագարագետների հետ:
 
Օպերային երգչուհի , խմբավար, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի  դասախոս, Վիեննայի կամերային օպերային թատրոնի մեներգչուհի, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր  Լուսինե Ազարյանն ինքն է հիմնել այս գործակալությունը: Լուսինեն  պատահական հայտնվելով տուրիզմի ոլորտում` նկատել է, որ հայ մշակույթը պատշաճ կերպով ներկայացված չէ և ուսումնասիրելով հարնապետության  գրեթե ողջ երաժշտական դաշտը,  փորձել է գտնել լավագույններին ու պրոֆեսիոնալներին:
 
-Մենք ունենք   հարուստ մշակութային ավանդույթներ և  տաղանդավոր արվեստագետներ, որոնք լիովին կարող են  ներկայացնել մեր տեսակը: Հայ արվեստագետի  պատվի զգացումն  ինձ ստիպեց ստեղծել  այս ամենը, - ասում է  Լուսինեն:
 
«Նարեկացի» արվեստի միությունում «Անտրակտը»  ներկայացրեց հայ երաժշտության  գրեթե բոլոր ժանրերը.  դասական, հոգևոր, ժողովրդական, գուսանական, էստրադային , ջազային և այլն: Համերգի նպատակն էր  ներկայացնել հայ մշակույթի  իրական հնարավորություններն ու ուժերը:
 
Ելույթ ունեցան դափնեկիրներից կազմված` «Վարդանյան» լարային քառյակը, օպերային թատրոնի մեներգիչ` Պերճ Գարազյանը,  ժողովրդական  երգիչ` Էդգար Խաչատրյանը, «Արեգ» ժողգործիքների համույթը, «Լուսնակ» վոլկալ համույթը,   «Դուդուկներ» համույթը և այլն:  Համերգի վերջում  արտիստները հանդիսատեսի օգնությամբ,  բեմադրեցին հայ ավանդական հարսանիքը` համապատասխան երգ ու պարով,  ծիսական արարողակարգով, որին մասնակցեց նաև «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր տնօրեն Նարեկ Հարթունյանը:
 
-Ես շատ տպավորված եմ… Լուսինեն, ինչպես  «Նարեկացի» արվեստի միությունը ուխտ է արել` ծառայելու մշակույթին: Մենք տեսանք ամենաբարձր մակարդակի երաժիշտներ և արվեստագետներ: «Նարեկացի» արվեստի միությունը միանում է ձեզ… մենք ձեր կողքին ենք` մեր բոլոր հնարավորություններով, - ասաց Նարեկ Հարթունյանը` հյուրերին նվիրելով  «Նարեկացիի»  խորհրդանշական նվերները:
 
                                                                                                                                                                                             «Նարեկացի» արվեստի միություն
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play