«Գրաբերի Ճանապարհորդությունը». ռումինական դեսպանատան ներդրումը միջազգային փառատոնին


«Գրաբերի Ճանապարհորդությունը». ռումինական դեսպանատան ներդրումը միջազգային փառատոնին

  • 16-03-2013 21:31:52   | Հայաստան  |  Մշակույթ

«Բախում ե հաշտեցում կենտրոնական եւ արեւելյան եվրոպական կինոյում» միջազգային ֆիլմերի փառատոնը, որ կազմակերպվել էր Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հայաստանյան գրասենյակի, Հայաստանում Եվրամիության պատվիրակության եւ արտասահմանյան դեսպանատների կողմից, շարունակվում է: Մարտի 13-ին Հայաստանում Ռումինիայի դեսպանատունը կազմակերպել էր կինոդիտում վերը նշված փառատոնի շրջանակներում: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ռումինիայի դեսպան Կրինա Պրունարիուն, Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիստեան եւ այլ հյուրեր: 

«Գրաբերի Ճանապարհորդությունը» ֆիլմը ռումինական դեսպանատան ներդրումն էր այս միջազգային փառատոնին: Այն ցուցադրվեց Մոսկվա կինոթատրոնի Կարմիր սրահում: Ֆիլմը պատկերում էր հրեաների հետ կապված բախումները երկրորդ աշխարհամարտի ընթացքում Մոլդովայի հյուսիսային մասում: Այն նկարագրում էր իտալացի գրող Կուրզիո Մալապարտեի ճանապարհորդությունը, ով փնտրում էր ազգությամբ հրեա բժիշկ Յոզեֆ Գրաբերին: Կուրզիոն տառապում էր ալերգիայով եւ նրա բուժվելու միակ հույսը բժիշկ Գրաբերին գտնելն էր: Սակայն նրա՝ բժշկի գտնելու բոլոր փորձերը զուր էին:  Լասի քաղաքում նա հայտնաբերում է, որ իր ժամանումից օրեր առաջ հակահրեական կատաղի եւ դաժան դեպքեր են տեղի ունեցել եւ մեծ թվով հրեաներ գնացքներով տեղափոխվել են անհայտ ուղղությամբ: Նրանց թվում կարող էր լինել նաեւ հերոսի փնտրած բժիշկը: Իր ճանապարհորդության ընթացքում Կուրզիոն ականատեսն է լինում մարդկային անտարբերության եւ դաժանության: Բացի այդ նա համոզվում է, որ տեղի ռումինական իշխանությունները փորձում են թաքցնել շատ կարեւոր փաստեր՝ կապված հրեաների անօրինական տեղափոխությունների հետ: Բուժվելու հույսը կորցնելուց հետո նա անակնկալ կերպով գտնում է բժշկին: Գրաբերը, բարեբախտաբար, գնացքներով տեղափոխվածների թվում չէր: 

Կինոդիտման բոլոր հյուրերը շատ տպավորված էին ֆիլմով եւ նշում էին, որ այն շատ լավ էր ընտրված թե՛ սյուժեի, թե՛դերասանական խաղի առումով: 

«Գրաբերի ճանապարհորդությունը» ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա եւ կատարելապես ներկայացնում է երկրորդ աշխարհամարտի ընթացքում այն վերաբերմունքը, որը ցուցաբերվել էր հրեա ժողովրդի հանդեպ: Ֆիլմում ինձ դուր եկավ ոչ միայն սցենարը եւ դերասանակն խաղը, այլ նաեւ այն, որ ֆիլմում կար տարբեր լեզուների կիրառություն>>,- նշեց այցելուներից մեկը՝ Ինգա Մխիթարյանը, ով ներկա է գտնվել փառատոնի շրջանակներում ցուցադրված այլ կինոդիտումների եւս:

Հիշեցնենք, որ փառատոնում ընդգրկված մյուս չորս ֆիլմերը կցուցադրվեն հաջորդ շաբաթների ընթացքում չորեքշաբթի օրերին: Մուտքն ազատ է եւ անվճար բոլորի համար:

Ստորեւ ներկայացնում ենք ֆիլմերի ցանկը՝ արդեն ցուցադրված եւ ցուցադրվելիք.

Փետրվարի 13, ժ. 20:00 - <<Գալիցիայի երեք պատմությունները>> (ԱՄՆ) Կապույտ սրահ

Փետրվարի 20, ժ. 20:00 - <<Լիդիչե>> (Չեխիայի հանրապետություն)

Փետրվարի 27, ժ. 20:30 - <<Ռոզա>> (Լեհաստան)

Մարտի 6, ժ. 20:30 - <<Աշխարհի վերջից հետո>> (Բուլղարիա)

Մարտի 13, ժ. 20:30 - <<Գրաբերի ճանապարհորդությունը>> (Ռումինիա)

Մարտի 20, ժ. 20:30 - “Firecrosser” (Ուկրաինա)

Մարտի 27, ժ. 20:30 - <<Անձրեւից առաջ>> (Մակեդոնիա)

Ապրիլի 3, ժ. 20:30 - <<Ուրախ Սուրբ Ծնունդ>>(Գերմանիա)

Ապրիլի 10, ժ. 20:30 - <<Փրկարարները>> (ԱՄՆ) 

 

 

Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play