Ուժեղ քամու եւ ձնաբքի հետեւանքով հոսանքազրկվել է Աղնջաձորը գյուղը


Ուժեղ քամու եւ ձնաբքի հետեւանքով հոսանքազրկվել է Աղնջաձորը գյուղը

  • 23-02-2011 14:08:57   | Հայաստան  |  Հասարակություն
Փետրվարի 21-ի ժամը 20.30-ի սահմաններում տեղի ունեցած ուժեղ քամու եւ ձնաբքի հետեւանքով ամբողջությամբ հոսանքազրկվել է Վայոց Ձորի մարզի Աղնջաձորը գյուղը: Վնասվել են գյուղապետարանի տանիքը` 150 քմ. մակերեսով, բնակիչներին պատկանող գոմերի տանիքները: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Մամուլի ծառայությունից, ներկայումս կատարվում են վերականգնողական աշխատանքներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play