Սերժ Սարգսյանը շնորհավորել է ակադեմիկոս Յուրի Սարգսյանին`
ծննդյան 70-ամյակի առթիվ
09-02-2011 20:14:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ
Սարգսյանը փետրվարի 9-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԳԱԱ
ակադեմիկոս, Միջազգային ինժեներական ակադեմիայի անդամ, Հայաստանի
պետական ճարտարագիտական համալսարանի նախկին ռեկտոր, պատվավոր
պրոֆեսոր, կրթության եւ գիտության բնագավառում ակնառու
գործունեության համար պետական բարձր պարգեւների` «Անանիա
Շիրակացու» մեդալի եւ «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» շքանշանի արժանացած
Յուրի Սարգսյանի հետ:
Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության,
Ս.Սարգսյանը շնորհավորել է վաստակաշատ գիտնականին` ծննդյան
70-ամյակի առթիվ, մաղթել նրան առողջություն եւ հաջողություններ: