Սերժ Սարգսյանը շնորհավորել է ակադեմիկոս Յուրի Սարգսյանին`<br /> ծննդյան 70-ամյակի առթիվ<br />


Սերժ Սարգսյանը շնորհավորել է ակադեմիկոս Յուրի Սարգսյանին`
ծննդյան 70-ամյակի առթիվ

  • 09-02-2011 20:14:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 9-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Միջազգային ինժեներական ակադեմիայի անդամ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի նախկին ռեկտոր, պատվավոր պրոֆեսոր, կրթության եւ գիտության բնագավառում ակնառու գործունեության համար պետական բարձր պարգեւների` «Անանիա Շիրակացու» մեդալի եւ «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» շքանշանի արժանացած Յուրի Սարգսյանի հետ: Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, Ս.Սարգսյանը շնորհավորել է վաստակաշատ գիտնականին` ծննդյան 70-ամյակի առթիվ, մաղթել նրան առողջություն եւ հաջողություններ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play