Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է <<Տնջրե>> պատանի երաժիշտ-կատարողների միջազգային երաժշտական երրորդ փառատոնի մի խումբ մասնակիցների


Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է <<Տնջրե>> պատանի երաժիշտ-կատարողների միջազգային երաժշտական երրորդ փառատոնի մի խումբ մասնակիցների

  • 03-07-2013 19:59:08   |   |  Մշակույթ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 3-ին ընդունել է <<Տնջրե>> պատանի երաժիշտ-կատարողների միջազգային երաժշտական երրորդ փառատոնի մի խումբ մասնակիցների եւ կազմակերպիչների:
Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել արդեն ավանդական դարձած փառատոնի անցկացման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն կարեւոր դերակատարություն ունի մեր հանրապետության կյանքում եւ Արցախը միջազգային մշակութային ասպարեզում ճանաչելի դարձնելու գործում:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ