Հայաստանի դեսպանը հանդիպումներ է ունեցել Իտալիայի նախկին<br /> վարչապետի եւ Սենատի փոխնախագահի հետ<br />


Հայաստանի դեսպանը հանդիպումներ է ունեցել Իտալիայի նախկին
վարչապետի եւ Սենատի փոխնախագահի հետ

  • 03-02-2011 20:00:00   | Իտալիա  |  Քաղաքական
ՀՌՈՄ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը փետրվարի 2-ին հանդիպումներ է ունեցել Իտալիայի խորհրդարանում գործող Անվտանգության հարցերով կոմիտեի (COPASIR) նախագահ, երկրի նախկին վարչապետ ու արտգործանախարար Մասսիմո Դ'Ալեմայի (Massimo D'Alema) եւ Իտալիայի Սենատի փոխնախագահ Վաննինո Կիտիի (Vannino Chiti) հետ: Մ.Դ'Ալեմայի հետ Ռ.Կարապետյանը քննարկել է հայ-իտալական հարաբերությունների, տարածաշրջանային ու միջազգային զարգացումների, Հարավային Կովկասում Իտալիայի արտաքին քաղաքականության, ինչպես նաեւ եվրոպական կառույցներում Իտալիայի ներկայացուցիչների հետ համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման ու հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն ուղղված գործընթացներին: Վ.Կիտիի հետ հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվել է հայ-իտալական խորհրդարանական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունն ու Սենատում երկու ժողովուրդների պատմական բացառիկ կապերը լուսաբանող տարբեր միջոցառումների կազմակերպման կարեւորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել Իտալիայի խորհրդարանում գործող հայ-իտալական բարեկամության խումբը, իրականացնել փոխայցելություններ եւ բարձրացնել իտալացի օրենսդիրների շրջանում տեղեկացվածության մակարդակը Հայաստանի եւ ԼՂՀ-ի վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play