«Ամբողջ պատերազմն անցել է իմ աչքի առջեւով, ես դատապարտում եմ պատերազմը» Ջիվան Ավետիսյան


«Ամբողջ պատերազմն անցել է իմ աչքի առջեւով, ես դատապարտում եմ պատերազմը» Ջիվան Ավետիսյան

  • 07-07-2013 15:32:45   | Հայաստան  |  Մշակույթ

«Ընդհատված մանկություն» ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը  հուլիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց, որ ֆիլմը  ղարաբաղյան պատերազմի ընթացքում՝ 1992-ին ադրբեջանցիների կողմից գերեվարված 6-ամյա Լենայի մասին է: Աղջկան բանտից տանում են Ֆաթիմա Խալայի տուն, որպեսզի վերջինս Լենային փոխանակի ռազմաճակատում կորած իր որդու հետ: Ժամանակի ընթացքում վախն ու թշնամանքը վերածվում են փոխադարձ կարեկցանքի. 4 ամիս անց Ֆաթիման աղջկան վերադարձնում է ընտանիքին՝ փոխանակելով իրեն անծանոթ ադրբեջանցի զինվորի դիակի հետ: Աղջկա հուշերում Ֆաթիման մինչ օրս սպասում է իր որդուն. «Ամբողջ պատերազմն անցել է իմ աչքի առջեւով, ես դատապարտում եմ պատերազմը: Ֆիլմը իրական պատմություն է, իսկ գլխավոր հերոսների ընտրությունը կատարվել է շատ բծախնդրորեն»,- խոստովանում է ռեժիսորը: 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play