Վարչապետի որոշումներով կադրային փոփոխություններ են կատարվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում


Վարչապետի որոշումներով կադրային փոփոխություններ են կատարվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում

  • 03-02-2011 11:40:28   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումներով Մուշեղ Թումասյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն, իսկ Վահե Դանիելյանն ազատվել է նշված նախարարի տեղակալի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, վարչապետի մեկ այլ որոշմամբ Գարեգին Մելքոնյանն ազատվել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առեւտրական ներկայացուցչի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Վարչապետի որոշումով Գարեգին Մելքոնյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play