Հայաստանի բնապահպանական հիմնախնդիրների լուծումը սերտորեն<br /> առնչվում է առկա տնտեսական եւ քաղաքական կառավարման համակարգի հետ<br />


Հայաստանի բնապահպանական հիմնախնդիրների լուծումը սերտորեն
առնչվում է առկա տնտեսական եւ քաղաքական կառավարման համակարգի հետ

  • 02-02-2011 12:40:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 1-ին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «Բնապահպանության» հանձնաժողովի անդրանիկ նիստը: Նիստի մասնակիցների կարծիքով, հանձնաժողովը կարող է գործնական օժանդակություն ցուցաբերել բնապահպանական նախաձեռնություններին տեղեկատվական եւ խորհրդատվական ոլորտներում: Բնապահպանական ամբողջական հայեցակարգ ստեղծելու անհրաժեշտությունից ելնելով քննարկման մասնակիցների կողմից առաջարկվեց ուսումնասիրել գոյություն ունեցող հայեցակարգերն ու ծրագրերը: Հանձնաժողովի անդամները փաստեցին, որ Հայաստանի բնապահպանական հիմնախնդիրների լուծումը սերտորեն առնչվում է Հայաստանում առկա տնտեսական եւ քաղաքական կառավարման համակարգի հետ, եւ ի վերջո միայն քաղաքական համակարգի փոփոխությունը հնարավորություն կտա համակարգային լուծումներ տալ բնապահպանական հիմնախնդիրներին: Կարեւորվեց նաեւ այն հանգամանքը, որ առկա իրողությունների պայմաններում հասարակական, բնապահպանական տարբեր կազմակերպություններ եւ անհատներ պայքար են մղում հանրապետությունում բնապահպանական լրջագույն աղետներից խուսափելու համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play