Հայաստանի բնապահպանական հիմնախնդիրների լուծումը սերտօրէն
առնչւում է առկայ տնտեսական եւ քաղաքական կառավարման համակարգի հետ
02-02-2011 12:40:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 1-ին
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծուելիք Ազգային
Խորհրդարանի «Բնապահպանութեան» յանձնաժողովի անդրանիկ նիստը: Նիստի
մասնակիցների կարծիքով, յանձնաժողովը կարող է գործնական
օժանդակություն ցուցաբերել բնապահպանական նախաձեռնություններին
տեղեկատուական եւ խորհրդատուական ոլորտներում:
Բնապահպանական ամբողջական հայեցակարգ ստեղծելու
անհրաժեշտութիւնից ելնելով քննարկման մասնակիցների կողմից
առաջարկուեց ուսումնասիրել գոյութիւն ունեցող հայեցակարգերն ու
ծրագրերը:
Յանձնաժողովի անդամները փաստեցին, որ Հայաստանի բնապահպանական
հիմնախնդիրների լուծումը սերտօրէն առնչւում է Հայաստանում առկայ
տնտեսական եւ քաղաքական կառավարման համակարգի հետ, եւ ի վերջոյ
միայն քաղաքական համակարգի փոփոխութիւնը հնարաւորութիւն կտայ
համակարգային լուծումներ տալ բնապահպանական հիմնախնդիրներին:
Կարեւորուեց նաեւ այն հանգամանքը, որ առկայ իրողութիւնների
պայմաններում հասարակական, բնապահպանական տարբեր
կազմակերպութիւններ եւ անհատներ պայքար են մղում
հանրապետութիւնում բնապահպանական լրջագույն աղէտներից խուսափելու
համար: