Հայտնի է դարձել անցած շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը


Հայտնի է դարձել անցած շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը

  • 31-07-2013 14:10:15   | Հայաստան  |  Հասարակություն

 
Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր հուլիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Երևանում բնակվող Ռուդիկ Գաբայանն է, ում զանգահարել էր իր մորաքրոջ տղան Վրաստանից: Այսօր Orange-ի գրասենյակում Ռուդիկը ստացավ առաջիկա ամռան ընթացքում Վրաստան մեկնելու ուղևորության հավաստագիր: 
 
«Այսօր մենք ամփոփում ենք այս յուրահատուկ առաջարկի վերջին շաբաթը: Ռուդիկը տասներկուերորդ բաժանրոդն է, ով Orange-ից անակնկալ ճամփորդության հավաստագիր է ստանում՝ պարզապես միջազգային զանգ ընդունելու համար: Շնորհավորում ենք Ռուդիկին, հուսով ենք, որ անակնկալը ստացվեց, և նրա համար իսկապես սպասված նվեր էր այս ճամփորդությունը», ասաց Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
 
Հիշեցնենք, որ մինչև հուլիսի 28-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել էր առնվազն 1 րոպե տևողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, ստանաում էր օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել էր այդ հեռախոսազանգը: Հաջողակ բաժանորդները կկարողանան իրականացնել իրենց ճամփորդությունն առաջիկա ամռան ընթացքում` իրենց նախընտրած ժամանակահատվածում: 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play