Գյումրիի և Վանաձորի բնակիչները նույնպես կարող են միանալ Orange-ի «Իմ Երկիրը» սակագնային պլանին


Գյումրիի և Վանաձորի բնակիչները նույնպես կարող են միանալ Orange-ի «Իմ Երկիրը» սակագնային պլանին

  • 31-07-2013 17:36:57   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հուլիսի 31-ից Գյումրիի և Վանաձորի բնակիչները նույնպես կարող են միանալ Orange-ի «Իմ Երկիրը» սակագնային պլանին: «Իմ Երկիրը» մարզային սակագնային պլանի բաժանորդները Երևանից դուրս գտնվելիս կարող են զանգեր կատարել Orange-ի բոլոր բաժանորդներին 5 դրամ/րոպե բացառիկ սակագնով: Ավելին, Orange-ի «Իմ Երկիրը» սակագնային պլանի բոլոր բաժանորդները կարող են անվճար զանգահարել արտասահմանում բնակվող իրենց մտերիմներին: Պարզապես ընդունելով զանգեր արտերկրից՝ այս սակագնային պլանի բաժանորդները կստանան անվճար միջազգային րոպեներ, որոնք կարող են օգտագործել արտերկիր զանգահարելու համար: Յուրաքանչյուր երկուշաբթի «Իմ Երկիրը» սակագնային պլանի բաժանորդները կստանան նվեր. 2 անվճար միջազգային րոպե` նախորդ շաբաթվա ընթացքում կուտակային 5-ից մինչև 10 րոպե տևողությամբ միջազգային զանգեր ստանալու դեպքում, և 5 րոպե` 10 և ավելի րոպե տևողությամբ զանգերի դեպքում:
Նվեր րոպեները հնարավոր կլինի օգտագործել բոլոր միջազգային ուղղություններով զանգահարելու համար (բացառությամբ այն երկրների, որոնք ներառված են Միջազգային գոտի 9 և 10-ում):
 
«Իմ Երկիրը» սակագնային պլանի բոլոր բաժանորդները շարժական ինտերնետից կօգտվեն 20 դր/ՄԲ սակագնով նախկին 60 դր/ՄԲ սակագնի փոխարեն՝ այսպիսով հնարավորություն ունենալով ավելի հաճախ ու հեշտորեն օգտվել շարժական ինտերնետից: 
 
« Orange-ի «Իմ Երկիրը» մարզային սակագնային պլանն այն առաջարկն է, որն իսկապես ընդառաջ է գնում Հայաստանի մարզերի բնակիչների պահանջներին: Այն թույլ է տալիս ոչ միայն մատչելի գներով զանգահարել Orange-ի բոլոր բաժանորդներին, վերջիններսի համար հասանելի է դարձնում շարժական ինտերնետը, այլ նաև հնարավորություն է տալիս անվճար զանգահարել արտասահմանում բնակվող մտերիմներին: Մենք ուրախ ենք, որ այսուհետ այս բոլոր հնարավորություններից Orange-ի բաժանորդները կարող են օգտվել նաև Գյումրիում և Վանաձորում», ասաց Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play