ՀՀ նախագահն ընդունել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինին


ՀՀ նախագահն ընդունել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինին

  • 14-08-2013 14:34:47   | Հայաստան  |  Քաղաքական

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինին:
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են խոսել երկու ռազմավարական դաշնակից պետությունների միջև բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման բարձր մակարդակի մասին և անդրադարձել Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված ծրագրերին: Սերժ Սարգսյանը և Ալեքսանդր Ֆոմինը քննարկել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play