Եկեք վերջ դնենք միջուկային զենքի փորձարկումներն և հասնենք միջուկային զենքից ազատ աշխարհ. ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար պրն. Բան Կի Մուն


Եկեք վերջ դնենք միջուկային զենքի փորձարկումներն և հասնենք միջուկային զենքից ազատ աշխարհ. ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար պրն. Բան Կի Մուն

  • 29-08-2013 15:35:58   |   |  Միջազգային

Գլխավոր քարտուղարի ուղերձը նվիրված Միջուկային զենքի դեմ պայքարի միջազգային օրվա չորրորդ տարեդարձին.
 
Տասնհինգ տարի առաջ Միջուկային փորձարկումների արգելման մասնակի պայմանագրի ընդունմամբ միջազգային հանրությունը ավարտին հասցրեց առաջին քայլերը՝ ուղղված միջուկային զենքի փորձարկումներին հավիտյանս վերջ դնելուն: Այս նպատակը զինաթափման օրակարգում դեռևս անավարտ և լուրջ խնդիր է:
Չնայած նրան, որ քսան տարի է անցել այն բանից ի վեր, ինչ Զինաթափման հարցերով խորհրդաժողովը բանակցություններ սկսեց Միջուկային փորձարկումների արգելման համապարփակ պայմանագրի շուրջ (ՄՓԱՀՊ), այս պայմանագիրը դեռևս չի մտել ուժի մեջ:
Այսօր ամբողջ աշխարհում 183 երկրներ ստորագրել են ՄՓԱՀՊ և 159-ը՝ վավերացրել են այն: Այս տարի ավելի վաղ Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության կողմից միջուկային զենքի փորձարկման դեմ ուղղված ուժեղ և միասնական պատասխանը ցույց տվեց միջազգային հանրության նվիրվածությունը՝ աջակցելու միջուկային փորձարկումների դեմ պայքարի համաշխարհային նորմերին: Այդուհանդերձ, որոշ պետություններ դեռևս զերծ են մնում քայլեր ձեռնարկելուց՝ դրանով իսկ կանխելով ՄՓԱՀՊ ուժի մեջ մտնելը:
Ոչ մի արդարացուցիչ հանգամանք չկա՝ այս մեծ նպատակին հասնելը հետաձգելու համար: Ժամանակն է համաշխարհային արգելքով՝ այս մարտահրավերի դեմ պայքարի հնարավոր ամենավստահելի միջոցով,  կանխել միջուկային փորձարկումների պատճառով առաջացող սարսափելի մարդկային և բնապահպանական հետևանքները: Միաժամանակ, բոլոր պետությունները պետք է առկախեն միջուկային փորձարկումները: Ես նաև խրախուսում եմ քաղաքացիական հասարակությանը, գիտական շրջաններին և այլոց՝ շարունակել խթանել այս հույժ կարևոր արշավը:
Նշելով Միջուկային զենքի փորձարկումների դեմ պայքարի միջազգային օրը, եկեք վերջ դնենք միջուկային զենքի փորձարկումներն և հասնենք միջուկային զենքից ազատ աշխարհ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play