Միջուկային զենքի փորձարկումների դեմ պայքարի միջազգային օրվա համաշխարհային տոնակատարությունը տեղի կունենա այսօր


Միջուկային զենքի փորձարկումների դեմ պայքարի միջազգային օրվա համաշխարհային տոնակատարությունը տեղի կունենա այսօր

  • 29-08-2013 15:36:47   | Հայաստան  |  Միջազգային

Միջուկային զենքի փորձարկումների դեմ պայքարի չորրորդ ամենամյա միջազգային օրվա համաշխարհային տոնակատարությունը տեղի կունենա 2013 թ. օգոստոսի 29-ին` հինգշաբթի օրը:  Օրը կարևորում է ՄԱԿ-ի և դաշնակիցների  աճող համայնքի, այդ թվում`անդամ-պետությունների, միջկառավարական և հասարակական կազմակերպությունների, գիտական հաստատությունների, երիտասարդական միությունների և ավելի անվտանգ ու ապահով աշխարհ ունենալու համար միջուկային զենքի փորձարկման արգելքի կարևորության մասին տեղեկացնող և ուսուցանող ԶԼՄ-ների ջանքերը:
 
Միջոցառումները` գիտաժողովներից և համագումարներից մինչև  ցուցահանդեսներ, ինչպես ակնկալվում է, տեղի կունենան ողջ աշխարհում` հրավիրելով ուշադրությունը միջուկային զենքի փորձարկման պայթյունների և մարդկանց ու շրջակա միջավայրին սպառնացող վտանգների, ինչպես նաև բոլոր միջուկային զենքերը և դրանց փորձարկումները իսպառ վերացնելու անհրաժեշտության վրա: 
Օրը, այն է` օգոստոսի 29-ը, որպես միջուկային զենքի փորձարկմների դեմ պայքարի ամենամյա հիշատակի օր ընտրվել է Գլխավոր ասամբլեայի կողմից, քանզի 1991 թ. նույն օրը մշտապես փակվեց Սեմիպալատինսկը` Ղազախստանում գտնվող աշխարհի խոշորագույն փորձարկումների վայրը: Այս տարի սեպտեմբերի 5-ին ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում` Հոգաբարձուների խորհրդի պալատում, ոչ պաշտոնական հանդիպման ձևաչափով տեղի կունենա Գլխավոր ասամբլեայի նախագահ պրն. Վուկ Երեմիչի կողմից կազմակերպված տոնակատարություն, այդ թվում` Ղազախստանի Հանրապետության Մշտական առաքելության հետ համատեղ հրավիրված բարձր մակարդակի կլոր սեղան:
Գլխավոր ասամբլեայի նախագահը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար պրն. Բան Կի Մունը, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ և Արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարար պրն. Ասետ Իշեկեշևը, ինչպես սպասվում է, հանդիպմանը հանդես կգան բացման խոսքով: Տոնակատարությունը մեծապես ուղղված կլինի` հրավիրելու աշխարհի ուշադրությունը միջուկային զենքերի վերացմանը և միջուկային զենքից զերծ աշխարհ ունենալու նպատակին:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play