Հայաստան կայցելի «Россия 2» հեռուստաընկերության «Язь против еды» հաղորդաշարի նկարահանող խումբը


Հայաստան կայցելի «Россия 2» հեռուստաընկերության «Язь против еды» հաղորդաշարի նկարահանող խումբը

  • 04-09-2013 16:12:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը սույն թվականի սեպտեմբերի 4-11-ին կկազմակերպի ռուսական հեղինակավոր «Россия 2» հեռուստաընկերության «Язь против еды» հաղորդաշարի նկարահանող խմբի այցելությունը Հայաստանը:
 
Այցի նպատակն է ռուսաստանյան լայն հեռուստալսարանին ներկայացնել Հայաստանի ազգային խոհանոցը, ավանդական ուտեստների առանաձնահատկությունները և դրանց պատրաստման եղանակները:
 
Հայաստանի ազգագրությանն ու պատմությանն առավելապես ծանոթանալու նպատակով նկարահանող խումբը հնարավորություն կունենա նաև՝ այցելելու Հայաստանի տեսարժան վայրերը և ծանոթանալու բազմաբնույթ զբոսաշրջային արդյունքներին, մասնավորապես պատմամշակութային հարուստ ժառանգությանը և հոգևոր արժեքներին:
 
Այցի արդյունքում կնկարահանվի 26 րոպեանոց ֆիլմ Հայաստանի մասին, որը կցուցադրվի «Россия 2» հեռուստաալիքով:
 
Սույն նախաձեռնությունը հանդիսանում է ռուսաստանյան թիրախային շուկայում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության խթանմանն ուղղված ծրագրերից մեկը և նպատակ ունի բարձրացնել Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային վայրի վերաբերյալ ճանաչելիության մակարդակը ռուսաստանյան շուկայում՝ խթանելով ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին:
 
 
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի
Հանրային կապերի գրասենյակ
 
 
***
 
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը անկախ կառույց է, որը հիմնվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության և հայազգի առաջատար գործարարների համագործակցության սկզբունքով: Հիմնադրամի առաքելությունն է տնտեսության առանցքային ոլորտների բեկումնային զարգացման միջոցով բարձրացնել ազգային մրցունակությունը: Սույն առաքելությամբ Հիմնադրամը պետական-մասնավոր համագործակցության սկզբունքով ներգրավում է ռազմավարական նշանակության ներդրումներ և իրականացնում է Հայաստանի տնտեսական զարգացման համար կենսականորեն կարևոր ծրագրեր:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play