Մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի անվճար ակնային զննումների և բուժումների ծրագիրը


Մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի անվճար ակնային զննումների և բուժումների ծրագիրը

  • 18-09-2013 11:51:37   | Շիրակի մարզ  |  Բարեգործություն

Մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Orange Հիմնադրամի կողմից Շիրակի մարզում իրականացվող անվճար ակնային զննումների և բուժումների ծրագիրը: 
 
Աշխատանքները կազմված են երկու փուլից՝ ակնային զննումներ և բուժում: Առաջին փուլում ՀԱՆ-ի բժիշկ մասնագետները կզննեն բոլոր ցանկացողներին իրենց բնակավայրում: Երկրորդ փուլն անց է կացվում տվյալ բնակավայրի մարզկենտրոնում կայանած Աչքի շարժական հիվանդանոցում, որտեղ կրկնակի խորացված ակնային հետազոտություն և լազերային միջամտություն կարող են անցնել նախօրոք ստուգում անցած և ուղեգրված մարդիկ: Սոցիալապես անապահով բնակիչները, անհրաժեշտության դեպքում, կստանան անվճար վիրահատություն: Վերջիններիս համար դուրս կգրվեն նաև անվճար ակնոցներ:
 
Սեպտեմբեր – հոկտեմբեր ամիսներին  ՀԱՆ-ի բժշկական խմբերը կայցելեն Անիի, Արթիկի, Ախուրյանի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանները: Աչքի շարժական հիվանդանոցը կկայանի Մարալիկում, Արթիկում և Ախուրյանում: 
 
Մեծահասակների հետ միասին ակնային զննումներ կանցնեն նաև մարզի ինը դպրոցների երեխաներ, ովքեր կմասնակցեն ակնային խնամքի վերաբերյալ հանրակրթական դասընթացների: 
 
Այսօր Շիրակի մարզի Իսահակյան գյուղում Օրանժ Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի ներկայացուցիչները ներկա եղան իրականացվող ակնային ստուգումներին: 
 
«Հայկական ակնաբուժության նախագծի հետ միասին արդեն սկսում ենք 10-րդ մարզի այցը, մինչ այդ՝ հուլիս և օգոստոս ամիսներին ՀԱՆ-ի բժշկական խմբերը աշխատանքներ էին կատարում Լոռու մարզում, որտեղ շուրջ 4000 մարդ օգտվել է անվճար ակնաբուժական ծառայություններից: Հայկական ակնաբուժության նախագծի հետ միասին իրականացրած մեր աշխատանքի շնորհիվ տասնյակ հազարավոր մարդկանց ենք կարողացել օգնել: Տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ ունեն հաղորդակցության դժվարություններ, իսկ մեր ընկերության` որպես հեռահաղորդակցության օպերատորի կոչումն է հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջև:  Ուրախ ենք, որ «Լույս հայի աչքերին» ակնաբուժական ծրագիրի շնորհիվ մենք կարող ենք իրական փոփոխություն բերել շատ մարդկանց ու ընտանիքների կյանքում», ասաց Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար Նազարեթ Սեֆերյանը:
 
«Շիրակի մարզում նախատեսում ենք հետազոտել շուրջ 3,000 մեծահասակների և 1,200 երեխաների: Կանխատեսում ենք իրականացնել շուրջ 300 վիրահատություն և տրամադրել 1,200 ակնոց», - տեղեկացրեց ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը: 
 
Հիշեցնենք, որ մանրամասների համար Շիրակի բնակիչները պետք է դիմեն իրենց բնակավայրի առողջության կենտրոն և հետևեն այնտեղ փակցված հայտարարություններին: Տեղեկություններ կարելի է ստանալ նաև ՀԱՆ-ի գրասենյակից՝ զանգահարելով 010 55 90 68: Շիրակի մարզ այցելության ժամանակացույցը կարելի է ներբեռնել այստեղից՝ http://goo.gl/ekkIvA 
 
-վերջ- 
 
Orange Հիմնադրամի մասին
 
Orange Հիմնադրամը Հայաստանում ստեղծվել է 2011թ. ապրիլին: Ամբողջ աշխարհում Խմբի շրջանակներում գործող հիմնադրամների շարքում Orange Արմենիա Հիմնադրամը 11-րդն է: Նման հիմնադրամներ արդեն իսկ գործում են մի շարք երկրներում ինչպիսիք են` Ֆրանսիան, Իսպանիան, Սենեգալը, Մալին, Կոտ դ’Իվուարը, Կամերունը, Լեհաստանը, Սլովակիան, Մոլդովան և Դոմինիկյան Հանրապետությունը: 1987 թվականին իր հիմնադրումից ի վեր` Orange Հիմնադրամը եղել է Orange Խմբի բարեգործական և մարդասիրական ծրագրերն իրականացնող հիմնական կառույցը: Համարելով հաղորդակցումը հասարակության զարգացման հիմնական խթաններից մեկը` Orange Հիմնադրամն աջակցում է այնպիսի ծրագրերի, որոնք հաղորդակցությունը դարձնում են առավել մատչելի բոլորի համար: 
 
Orange Արմենիա Հիմնադրամի գործունեությունը հիմնականում ուղղված է գյուղական համայնքների զարգացմանը, երեխաներին, ինչպես նաև առողջապահական, մասնավորապես հաշմանդամների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի աջակցմանը:  
 
Orange Հիմնադրամը համակարգում է Ֆրանս Տելեկոմ Խմբի կողմից իրականացվող բարեգործական գործունեությունն ամբողջ աշխարհում` սերտորեն համագործակցելով Խմբի շրջանակներում գործող բոլոր հիմնադրամների և Խմբի մաս կազմող ընկերությունների հետ: Ներկայումս Հիմնադրամն աջակցում է միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների կողմից նախաձեռնվող ծրագրերի իրականացմանը Եվրոպայի, Ասիայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի ավելի քան 30 երկրներում:
 
 
Հավելյալ տեղեկությունների համար`
Լիլիթ Մարտիրոսյան
Հանրային կապերի պատասխանատու
հեռ. 095 988 608
lilit.martirosyan@orange-ftgroup.am  
www. orangearmenia.am  
Orange-ը և այս նյութում հիշատակված Orange-ի ցանկացած ապրանքի կամ ծառայության անվանում Orange Brand Services Limited-ի ապրանքային նշանն է
 
 
Հայկական ակնաբուժության նախագծի մասին
 
Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) ԱՄՆ-ում 1992 թ. հիմնադրված բարեգործական կազմակերպություն է, որի առաքելությունն է կանխարգելել ձեռքերովի կուրությունը Հայաստանում: 2003 թ. ՀԱՆ-ը սկսել է իր «Լույս հայի աչքերին» ծրագիրը, որի հիմնական ուղղություններն են` բուժգնություն, տվյալների հավաքագրում և հետազոտական աշխատանքներ, բժշկական ուսուցում և վերապատրաստում, հանրային ուսուցում և իրազեկում և կարողությունների զարգացում: Ժամանակակից սարքավորումներով հագեցած Աչքի շարժական հիվանդանոցը (ԱՇՀ) շրջում է Հայաստանի մարզերում` բնակչությանը տրամադրելով բարձրորակ ակնաբուժական ծառայություններ: 
 
2010 թ. ՀԱՆ-ն իրականացնում է «Անհասության ռետինոպաթիայի ակնային զննումների և բուժման ազգային ծրագիրը» Հայաստանում: 2012 թ. ՀԱՆ-ն ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ սկսել է նոր ծրագիր: ՀԱՆ-ը կստեղծի Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն, որի տեսլականն է մասնագիտացված ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնել Հայաստանի և տարածաշրջանի երեխաներին, ինչպես նաև կանխագելել ԱՌ հիվանդության հետևանքով մանկական կուրությունը:
 
Մինաս Համբարձումյան, Հանրային կապերի տնօրեն
e-mail: minas@aecp.am , հեռ` (+374 91) 222 961, Web: www.aecp.am    
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play