ՀՀ-ն` Հարավային Կովկասի ամենախաղաղասեր երկիրը


ՀՀ-ն` Հարավային Կովկասի ամենախաղաղասեր երկիրը

  • 19-01-2011 12:59:35   | Հայաստան  |  Քաղաքական
Խաղաղասեր երկրների ինդեքսը 2010թ. Վերջերս լույս տեսավ հեղինակավոր Տնտեսագիտության եւ խաղաղության ինստիտուտի եւ այլ փորձագիտական խմբերի եւ ,ուղեղային կենտրոններիե կողմից համատեղ պատրաստված Խաղաղասեր երկրների վարկանիշավորման (Global Peace Index) հերթական` 2010թ. զեկույցը: Վարկանիշային հետազոտության գնահատականները հիմնվում են շուրջ 23 ցուցիչների վրա, որոնք վերաբերում են ռազմական ծախսերին, հարեւան պետությունների հետ հարաբերություններին, մարդու իրավունքների պաշտպանությանը, գործարար միջավայրին, տեղեկատվության ազատությանը, կոռուպցիայի մակարդակին: Հետազոտության փորձագիտական գնահատականների համաձայն, ՀՀ-ն ճանաչվել է Հարավային Կովկասի ամենախաղաղասեր երկիրը: ՀՀ վարկանիշը զեկույցում ներառված 149 պետությունների շարքում զբաղեցնում է 113-րդ հորիզոնականը: Տարածաշրջանի հարեւան պետություններից ՀՀ-ին անմիջապես հաջորդում են Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք զբաղեցնում են աղյուսակի համապատասխանաբար 119-րդ եւ 126-րդ դիրքերը: Հարավային Կովկասի երկրներից ցածրագույն` ոչ խաղաղասեր վարկանիշավորումն արձանագրվել է Վրաստանի պարագայում, որը զեկույցի 149 երկրների շարքում 142-րդ հորիզոնականում է: ՀՀ հարեւան երկրներից բավական բարձր ցուցանիշ է արձանագրել Իրանը, որը զբաղեցնում է 104-րդ դիրքը: ՀՀ հարակից երկրներ (նշվում են նաեւ զեկույցի լավագույն ու ցածրագույն ցուցանիշները) Երկիր Դիրքը Նոր Զելանդիա 1 Իրան 104 ՀՀ 113 Ադրբեջան 119 Թուրքիա 126 Վրաստան 142 Իրաք 149 Տնտեսագիտության եւ խաղաղության ինստիտուտ. «Նորավանք հիմնադրամ»
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play