Խաղաղասէր երկրների ինդեքսը 2010թ.
Վերջերս լոյս տեսաւ հեղինակաւոր Տնտեսագիտութեան եւ խաղաղութեան ինստիտուտի եւ այլ փորձագիտական խմբերի եւ ,ուղեղային կ'ենտրոններիէ կողմից համատեղ պատրաստուած Խաղաղասէր երկրների վարկանիշաւորման (Global Peace Index) հերթական` 2010թ. զեկոյցը: Վարկանիշային հետազօտութեան գնահատականները հիմնւում են շուրջ 23 ցուցիչների վրայ, որոնք վերաբերում են ռազմական ծախսերին, հարեւան պետութիւնների հետ յարաբերութիւններին, մարդու իրաւունքների պաշտպանութեանը, գործարար միջավայրին, տեղեկատուութեան ազատութեանը, կոռուպցիայի մակարդակին:
Հետազօտութեան փորձագիտական գնահատականների համաձայն, Հհ-ն ճանաչուել է Հարաւային Կովկասի ամենախաղաղասէր երկիրը: ՀՀ վարկանիշը զեկոյցում ներառուած 149 պետութիւնների շարքում զբաղեցնում է 113-րդ հորիզոնականը: Տարածաշրջանի հարեւան պետութիւններից Հհ-ին անմիջապէս յաջորդում են Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք զբաղեցնում են աղիւսակի համապատասխանաբար 119-րդ եւ 126-րդ դիրքերը: Հարաւային Կովկասի երկրներից ցածրագոյն` ոչ խաղաղասէր վարկանիշաւորումն արձանագրուել է Վրաստանի պարագայում, որը զեկոյցի 149 երկրների շարքում 142-րդ հորիզոնականում է: ՀՀ հարեւան երկրներից բաւական բարձր ցուցանիշ է արձանագրել Իրանը, որը զբաղեցնում է 104-րդ դիրքը:
ՀՀ յարակից երկրներ (նշւում են նաեւ զեկոյցի լաւագոյն ու ցածրագոյն ցուցանիշները)
Երկիր Դիրքը
Նոր Զելանդիա 1
Իրան 104
ՀՀ 113
Ադրբեջան 119
Թուրքիայ 126
Վրաստան 142
Իրաք 149
Տնտեսագիտութեան եւ խաղաղութեան ինստիտուտ.
«Նորավանք հիմնադրամ»