Հունվարի 18-21-ին Հայաստան կայցելի Եվրոխորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը<br />


Հունվարի 18-21-ին Հայաստան կայցելի Եվրոխորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը

  • 17-01-2011 14:22:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 18-21-ին Հայաստանում է գտնվելու Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ՀՀ իշխանությունների հետ Հանձնակատարի հետ երկխոսությունը հիմնականում կենտրոնացած է լինելու մարդու իրավունքներին առնչվող հարցերի վրա: Թ.Համարբերգը հանդիպումներ է ունենալու ՀՀ նախագահի, ԱԳ նախարարի, արդարադատության եւ պաշտպանության նախարարների, գլխավոր դատախազի ու ոստիկանության պետի հետ, ինչպես նաեւ խորհրդարանական կոալիցիայի եւ ընդդիմության ներկայացուցիչներ հետ: Այցի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ի հովանու ներքո կազմակերպվելու է մեծ հումանիստ Անդրեյ Սախարովին նվիրված ցուցահանդես` «Անդրեյ Սախարով. տագնապ եւ հույս» խորագրով, որի բացման արարողությունը տեղի կունենա հունվարի 19-ին ժամը 18.30-ին Հայաստանի նկարիչների միությունում: Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի մինչեւ հունվարի 26-ը:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play