ԵԱՀԿ գրասենյակն աջակցում է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության և մշտադիտարկման խթանմանը


ԵԱՀԿ գրասենյակն աջակցում է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության և մշտադիտարկման խթանմանը

  • 21-10-2013 17:12:03   | Հայաստան  |  Իրավունք

Քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկում իրականացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների համար 2013 թ. հոկտեմբերի 17-20-ին մարդու իրավունքների միջազգային չափորոշիչների և ներպետական ​​օրենսդրության վերաբերյալ դասընթաց անցկացվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ <<Հայաստանի Հելսինկյան կոմիտեի և <<Միջազգային բանտային բարեփոխումներ>> (Penal Reform International) ոչ կառավարական կազմակերպության հետ համագործակցությամբ:
 
Դասընթացը, որը կազմակերպվել էր քրեակատարողական հիմնարկների դիտորդական խմբի նոր անդամների համար, նպատակ ուներ օգնել մասնակիցներին ավելի լավ մշտադիտարկել ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքը և պահման պայմանները: ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրություն ներքո գործող Ազգային կանխարգելիչ մեխանիզմի անդամները, մասնավորապես Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ու Փորձագիտական խորհրդի ներկայացուցիչները մտքեր փոխանակեցին քրեակատարողական հիմնարկների դիտորդական խմբի անդամների հետ՝ ազատազրկման վայրեր այցելությունների և մոնիտորինգի ավելի արդյունավետ գործիքների մշակման վերաբերյալ:
 
Հայաստանի արդարադատության նախարարության և տասներկու քրեակատարողական հիմնարկների ներկայացուցիչներ քննարկեցին՝ օրենսդրությանն ու միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ կալանավորված կամ դատապարտված անձանց իրավունքների պաշտպանության և խթանման փորձը:
 
<<Մենք հավատացած ենք, որ այս կարողությունների հզորացման վարժությունը կբավարարի քրեակատարողական ծառայողների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարիքները՝ հետամուտ քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր նպատակի իրագործմանը և կնպաստիի քրեակատարողական համակարգի հետագա բարեփոխումներին երկրում>>, - նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Վիլյամ Հենլոնը միջոցառման բացման ժամանակ:
 
Մասնակիցները նաև քննարկեցին ցմահ դատապարտյալների, ազատազարկված կանանց և անչափահասների խնդիրները՝ անդրադառնալով կոնկրետ կարիքներին,  իրավունքներին և կարողություններին:
 
<<Բուլղարիայի հելսինկյան կոմիտեի>> նախագահ Կրասիմիր Կանևը և տեղական փորձագետներ մասնակիցների հետ քննարկեցին խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման միջազգային չափորոշիչները՝ այդ թվում ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ հանձնառությունների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համապատասխան և ներկայացրեցին բանտային միջազգային չափորոշիչները:
 
<<Հայաստանի Հելսինկյան կոմիտեի>> նախագահ Ավետիք Իշխանյանը հավելեց. <<Այս միջոցառումը կօգնի բարձրացնել հասարակական դիտորդների գիտելիքները մարդու իրավունքների չափորոշիչների վերաբերյալ, ինչպես նաև նպաստել քրեակատարողական ծառայողների ավելի մեծ հաշվետվողականություն՝ իրենց պարտականություններն իրականացնելիս>>:
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play