Բակո Սահակյանն ընդունել է «Մայրություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների


Բակո Սահակյանն ընդունել է «Մայրություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների

  • 29-10-2013 17:18:45   |   |  Հասարակություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է «Մայրություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների` կառույցի ղեկավար Հասմիկ Միքայելյանի գլխավորությամբ:
Հանդիպմանն արծարծվել են կազմակերպության գործունեությանը եւ հասարակական հատված-պետություն համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: 
Նախագահ Սահակյանը շնորհավորել է ներկաներին «Մայրության»  25-ամյա հոբելյանի առթիվ՝ նշելով, որ այն հանդիսանում է Արցախի հասարակական դաշտի ամենահին ու կայացած կառույցներից մեկը: Երկրի ղեկավարը կարեւորել է կազմակերպության գործունեությունը սոցիալական, մարդասիրական, հասարակական-քաղաքական ոլորտներում եւ երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գործում՝ հավելելով, որ ակնկալում է նրա ակտիվ աշխատանքը նաեւ ապագայում: Այս մասին ՆՏ-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play