Հայտարարություն՝ ՀՀ Պետական կարճաժամկետ պարտատոմսերի հերթական թողարկումների մասին
31-10-2013 10:55:31 | Հայաստան | Տնտեսություն
Սույնով բանկը տեղեկացնում է, որ 2013 թվականի նոյեմբեր ամսին տեղի կունենան Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի ներքոհիշյալ թողարկումների տեղաբաշխման աճուրդները`
Թողարկման ամսաթիվը
Թողարկման համարը
Թողարկման ծավալը
Թողարկման ծավալը տառերով (դրամ)
1
04.11.2013
AMGT5203B149
500.000.000
Հինգ հարյուր միլիոն
2
11.11.2013
AMGT39118144
500.000.000
Հինգ հարյուր միլիոն
3
18.11.2013
AMGT26195147
500.000.000
Հինգ հարյուր միլիոն
4
25.11.2013
AMGT13242142
500.000.000
Հինգ հարյուր միլիոն
պոտենցիալ գնորդները`
պարտատոմսերի աճուրդին կարող են մասնակցել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ընտրված գործակալները, որոնք գործում են իրենց անունից և իրենց հաշվին կամ իրենց անունից` ներդրողների հաշվին և գանձապետական պահառուն: Պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան:
գանձապետական պահառուի կողմից ներկայացվող առաջարկությունների առավելագույն ծավալը`
Գանձապետական պահառուի կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների առավելագույն սահմանը թողարկման ծավալի 10%-ի չափով:
գանձապետական պահառուի միջոցով մեկ ներդրողի կողմից ներկայացվող հայտի առավելագույն ծավալը`
գանձապետական պահառուի միջոցով մեկ ներդրողի կողմից ներկայացվող հայտի առավելագույն ծավալը չի սահմանափակվում:
Գործակալի կողմից ներկայացվող ոչ մրցակցային հայտերի առավելագույն ծավալը թողարկման ծավալի 20%- ից ոչ ավել:
Գանձապետական պահառուի և գործակալների կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների բավարարվող առավելագույն ծավալը չի կարող գերազանցել թողարկման ծավալի 30%-ը:
Պարտատոմսի ձեռք բերման համար պահանջարկի նվազագույն ծավալը տասը հազար դրամ, քայլը` հազար դրամ:
Սույնով բանկը տեղեկացնում է, որ աճուրդները տեղի կունենան ժամը 10.30-ին: