Մեկնարկել է «Կենգուրու 2014»-ը


Մեկնարկել է «Կենգուրու 2014»-ը

  • 30-01-2014 16:41:10   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ


Արդեն վեցերորդ տարին անընդմեջ «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում կազմակերպում և անցկացնում է աշխարհի ամենասիրված դպրոցական միջազգային մաթեմատիկական մրցույթը՝ «Կենգուրուն»: Ուրախալի է, որ առաջին տարում «Կենգուրուի» արձանագրած մասնակցության ցուցանիշը չի նվազել:  Ավելին, երեխաների հետաքրքրությունը մրցույթի հանդեպ միայն աճում է:

Այս տարի «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը տեղի է ունենալու մարտի  27-ին։  Մրցութային փաթեթ-հրավերներն արդեն ուղարկվել են Հայաստանի և Ստեփանակերտի 1251 դպրոցների: Փաթեթները ներառում են դպրոցի մասնակցության հայտը, անցկացման մանրամասն կարգը և այլ անհրաժեշտ նյութեր:

Աշակերտների մասնակցության վճարումը կատարելու և դպրոցի ցանկում գրանցվելու վերջնաժամկետը փետրվարի 27-ն է:

Հետաքրքրված աշակերտներին և նրանց ծնողներին խնդրում ենք իրենց դպրոցից վերցնել մրցույթի համար վճարման վավերապայմանները և մինչև փետրվարի 27-ըկատարել վճարումը «ՎՏԲ-Հայաստան բանկում»:

Արցախի աշակերտները վճարում են «Արցախբանկում»:

Մանրամասների համար այցելեք www.kangaroo.am կայքը կամ զանգահարեք «Այբ» կրթական հիմնադրամի գրասենյակ:

«Կենգուրու» մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը:

Մրցույթն անցկացվում է Հայաստանում՝ ՀՀ կրթության և գիտության, Արցախում՝ ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների հովանու ներքո:

Ինֆորմացիոն հովանավորներ` «Մեդիամաքս» լրատվական գործակալություն և «Կրթություն» շաբաթաթերթ:

Վերջին նորություններին ծանոթացեք «Այբ»-ի www.ayb.am կայքում:

Եթե չեք ցանկանում այսուհետ ստանալ «Այբ» կրթական հիմնադրամի նորությունները, կարող եք հրաժարվել բաժանորդագրումից՝ սեղմելով Unsubscribe հղումը նամակի վերջում: :

 

 

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play