Ս. Սարգսի տոնի առթիվ եկեղեցական արարողություններ՝ Ատրապատկանի Հայոց Թեմում


Ս. Սարգսի տոնի առթիվ եկեղեցական արարողություններ՝ Ատրապատկանի Հայոց Թեմում

  • 17-02-2014 17:29:54   | Լիբանան  |  Հայտարարություններ
Ատրպատական, Ազգային Առաջնորդարան – Շաբաթ 15 Փետրւար 2014-ի երեկոյեան Ատրպատականի Հայոց Թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում տեղի ունեցան Ս. Սարգսի տօնի առիթով եկեղեցական արարողութիւններ:
Ս. Սարգսի տօնը լինելով նաեւ անւանակոչութեան օրը Լիլաւայի եկեղե-ցուն, յատուկ տօնախմբութիւն կատարւեց այս առիթով Թաւրիզի եկեղեցում, հանդիսապետութեամբ Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերպ. Տ. Գրիգոր Ծ. Վրդ. Չիֆթճեանի: Իսկ Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում արարողութիւնը կատարւեց ծխատէր՝ Արժ. Տ. Ներսէս Քհնյ. Պասիլեանի միջոցով, որը նաեւ այս առի-թով իր քարոզում անդրադարձաւ Ս. Սարգսի կեանքին ու նահատակութեանը:
 
 
Ս. Սարգսի երեկոյեան ժամերգութիւն եւ նախատօնակ Լիլաւայի Ս. Սարգիս եկեղեցում
 
Եկեղեցական արարողութեանց իրենց մասնակցութիւնը բերեցին Թեմի կրսսերաց դպրաց դասի անդամները, մինչ հաւատացեալ ժողովրդի բարեպաշտ զաւակները որոնք ծոմապահութեամբ սպասում էին սոյն օրւայ, հաղորդւեցին Քրիստոսի Մարմնով եւ Արիւնով:
Ս. Սարգիս եկեղեցու անւանակոչութեան օրւայ եւ տօնի առիթով, Թաւրիզի եկեղեցիների Խնամակալ Մարմնի կողմից պատրաստւել էին «աղի բլիթ»ներ, յատուկ կապոցներով փաթթւած, որոնք եկեղեցական արարողութեան ընթացքում օրհնւեցին, եւ իւրաքանչիւր հաւատացեալ իր հետ տարաւ, կիրառելու համար տօնի ազգային աւանդոյթը: Իւրանքանչիւր կապոց նաեւ ունէր տօնի իմաստը պարփակող մասնաւոր մաղթանք, որպէսզի Աստւած իրականացնի բոլորի փափագը:
 
   
Աւետարանի ընթերցում եւ «Աղի Բլիթ»ների օրհնութեան պահը
 
Իր փոխանցած պատգամում, Թեմակալ Առաջնորդը տօնի խորհուրդը ու Ս. Սարգսի հաւատքի զօրութիւնը ներկայացնելուց յետոյ, յատկապէս վեր հանեց Ա-տրպատականի Թեմի անցած սերնդի հաւատքի զօրութիւնը, որոնք ո՛չ միայն մէկ, այլ՝ բազմաթիւ եկեղեցիներ են կանգնել Ս. Սարգսի անունով, Թեմի տարածքում՝ տարբեր գիւղերում. «Նայէ՛ք այս եկեղեցու արտաքին պատերին. ամէն տեղ հաւա-տաւոր մարդկանց անունն է քանդակւել: Նրանք դարեր առաջ, հաւատքով քար քարի վրայ են դրել, կանգնելու համար այս եկեղեցին: Այսօր նրանք չկան, սակայն այս կառոյցի իւրաքանչիւր քարի մէջ ես նրանց դէմքը ու հոգուց արտացոլացող հաւատքն եմ տեսնում: Այս եկեղեցին, որտեղ հաւաքւում ենք Աստծու խօսքը լսելու, մեր կեանքի ուրախ թէ տխուր անցուդարձերի մասին Նրանից ուղղութիւն հայցելու, հաւատքի աղբիւր է մեզ համար: Հաստանիստ սիւները մեր հաւատքի ամրութիւնն են խորհրդանշում, իսկ սլաձիգ կամարները, որոնք սրածայր միացումով ամբողջանում են մեր գլխի վերեւ՝ մեր իղձերի, փափագների, ուխտերի կատարումն են խորհրդանշում: Սրբերը Աստծու մօտ մեր բոլոր փափագների կատարման համար բարեխօսներ են, որոնց դիմում ենք ուխտերով ու ծնրադիր աղօթքներով» ասաց նա: Իր քարոզի վերջին բաժնում, Թեմակալ Առաջնորդը նաեւ անդրադարձաւ Ս. Սարգսի տօնի առնչւած ազգային աւանդութիւններին, որոնք ընդհանրապէս գիւղերում հայ երիտասարդութիւնը կիրառում էր անցեալում, մեծ սէր ու հաւատք ունենալով այս Սուրբի նկատմամբ:
Եկեղեցական արարողութեան ու ազգային աւանդութեան միազանգում տօներից է Ս. Սարգիսը, որը այնքան ժողովրդական հանգամանք է վայելում մեր ժո-ղովրդի բարեպաշտ զաւակների մօտ: Թեմի եկեղեցիներում կատարւած սոյն տօնախմբութիւնը առիթ հանդիսացաւ հոգեկան վերանորոգումի եւ հաւատքի վերարծարծման:
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play