Միջոցառում Կալիֆորնիայի Մոնտեբելո քաղաքում


Միջոցառում Կալիֆորնիայի Մոնտեբելո քաղաքում

  • 26-03-2014 17:55:36   | ԱՄՆ  |  Քաղաքական

Մարտի 22-ին Կալիֆորնիայի Մոնտեբելո քաղաքի հայկական կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ Դրո կոմիտեի տարեկան միջոցառումը:      

Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը և հյուպատոսության անձնակազմը, ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ղեկավար Վիգեն Հովսեփյանը, ԱՄՆ Արևմտյան ափի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Նորա Հովսեփյանը, Կալիֆորնիայի նահանգային խորհրդի անդամ Իան Կալդերոնը, Մոնտեբելոի քաղաքային խորհրդի անդամներ, հոգևոր առաջնորդներ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ:     

Ռոբերտ Ավետիսյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Մոնտեբելո-Ստեփանակերտ քույր քաղաքներ հանձնաժողովի անդամներին ակտիվ գործունեության համար, ինչպես նաև Մոնտեբելոյի քաղաքային խորհուրդի անդամներին և բոլոր ներկաներին Արցախին հետևողական աջակցություն ցուցաբերելու համար:     

Նա հույս է արտահայտել, որ այս համագործացությունը կկրի շարունակական բնույթ:   

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառման ընթացքում կազմակերպվել էր դրամահավաք, որի հանգանակված գումարներով Արցախ կփոխադրվի Մոնտեբելո քաղաքի հրշեջ ծառայության կողմից նվիրաբերված հրշեջ մեքենան: 

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play