ՀԱՊԿ-Ը դատապարտել է հարձակումները Սիրիայի հայաբնակ շրջանի վրա


ՀԱՊԿ-Ը դատապարտել է հարձակումները Սիրիայի հայաբնակ շրջանի վրա

  • 08-04-2014 13:42:32   | Սերբիա  |  Քաղաքական

ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները խոր մտահոգություն են հայտնել «Սիրիայի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի և «Ալ-Քաիդայի» հետ կապված ծայրահեղական խմբավորումների դիմակայության արդյունքում իրավիճակի կտրուկ սրացման առիթով, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի և գերազանցապես հայաբնակ Քեսաբի հազարից ավելի բնակիչների հարկադրյալ վերաբնակեցմանը»։ Այս մասին ասվում է նրանց համատեղ հայտարարությունում, որն ընդունվել է ապրիլի 3-ին Մոսկվայում, ՀԱՊԿ ԱԳՆ խորհրդի նիստում, REGNUM-ին տեղեկացրել են կազմակերպության մամլո ծառայությունում։

«Վճռականորեն դատապարտում ենք կատարվող ահաբեկչական գործողությունները և ուժի կիրառումը խաղաղ բնակչության դեմ։ Հանդես ենք գալիս հօգուտ բռնության անհապաղ դադարեցման և փախստականների անվտանգ վերադարձի ապահովման։ Համոզված ենք, որ իրավիճակի կարգավորումը հնարավոր է դրսից միջամտությունը և բռնությունը բացառելու պարագայում, բոլոր սիրիացիների (անկախ ազգությունից և կրոնական պատկանելությունից) շահերը հաշվի առնող լայն քաղաքական երկխոսության միջոցով։

Շահագրգիռ և հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերին կոչ ենք անում գործել միջազգային իրավունքին խստորեն համապատասխան՝ ի շահ Սիրիայում արյունահեղության շուտափույթ դադարեցման և խաղաղ քաղաքական կարգավորման ձեռքբերման՝ Ժնևի 2012թ. հունիսի 30-ի կոմյունիկեի հիման վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Սիրիայի Քեսաբի շրջանը, որը սահմանակից է Թուրքիային և գերազանցապես հայաբնակ է, մարտի 22-ից ենթարկվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ մարտնչող զինյալների հարձակումներին։ Սիրիայի իշխանությունները հավաստիացրել են, որ բանակը կանի հնարավոր ամեն բան այդ շրջանում խաղաղությունը վերականգնելու համար։ Դամասկոսի կարծիքով՝ Թուրքիան ոչ միայն խրախուսել է Քեսաբի վրա զինյալների հարձակումները, այլև նրանց ծանր սպառազինություն է տրամադրել։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ շատ քեսաբահայերի (700 ընտանիք) տեղափոխել են Լաթաքիա։

Արժե նշել նաև, որ ապրիլի 1-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն ՄԱԿ ԱԽ-ին կոչ է արել քննարկել հայաբնակ Քեսաբում տիրող իրավիճակը։

http://www.regnum.ru/news/armenia/1786700.html#ixzz2xu4nLC2w

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play